ՆԱՏՕ-ի անդամ` 2008-ին

25/11/2005

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին համոզմունք է հայտնել, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա 2008 թվականին: Նա ասել է նաեւ, թե լավատես է այդ հարցում, եւ որ Վրաստանը գործելու է ՆԱՏՕ-ի անհատական գործակցության ծրագրին համապատասխան: «Կավկազպրեսի» փոխանցմամբ էլ` մարտին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվելու է այդ ծրագրի կատարման ընթացքը: