Ըստ ամենայնի, Ազգային ժողովում որոշել են «քաղցր ձեւով» լուծել սահմանադրական փոփոխությունների «այո»-«ոչ» վեճը։ Համենայն դեպս, վերջին օրերին Ազգային ժողովի պատգամավորները մեծ հաճույքով ճաշակում են «Այո եւ ոչ» կոնֆետները։ Մեր անցկացրած անկախ հետազոտությունների տվյալներով, պատգամավորների 24%-ը գերադասում է կոնֆետները կծել «այո»-ի կողմից, 17%-ը` «ոչ»-ի կողմից, իսկ 59%-ը կամ դեռեւս չի կողմնորոշվել, կամ դիետայի վրա է։
Իսկ ամենաուշագրավն այն է, որ, չնայած Հայաստանում տիրող քաղաքական մթնոլորտին, կոնֆետների «այո» եւ «ոչ» մասերը բացարձակապես նույն համն ունեն, ինչը ցույց է տալիս, որ կոալիցիայի ներկայացուցիչները կոնֆետների արտադրությանը չեն մասնակցել։