Օրերս մարզային պատասխանատուների մոտ են հավաքել գյուղապետերին եւ հանձնարարել ամեն գնով ապահովել «այո»-ի անհրաժեշտ քանակ, խոստանալով, որ հետագայում որեւէ պրոբլեմ չեն ունենա։ Գյուղապետերից շատերը, ովքեր արդեն մի քանի անգամ մասնակցել են կեղծիքներին, իրար մեջ խոսելիս դժգոհել են, թե առանց լուրջ գումարների այդ հանձնարարությունը հնարավոր չէ իրականացնել։ Մինչդեռ անհրաժեշտ գումարները դեռեւս տրված չեն։ Գյուղապետերի մեծ մասն իրենց վերջին ժամկետն են աշխատում եւ, ըստ էության, կորցնելու ոչինչ չունեն։