ՀՀ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանի աշխատակազմի ղեկավար Կամո Դալլաքյանը, պաշտոնական տեղեկություններով, օրերս վերապատրաստման նպատակով մեկնել է Ռուսաստան:
Մեզ հաջողվեց պարզել, որ նրա մեկնելու իրական պատճառը բոլորովին այլ է եղել: Վերջինս որպես վկա հարցաքննվել է հոկտեմբերի 18-ին Պռոշյան գյուղի մոտակայքում՝ ՀՀ ՊՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած սպանության գործով: Եվ հիմա նրան վերապատրաստման են ուղարկել՝ հարցաքննության գլխացավանքներից հեռու պահելու համար: Իսկ թե որքան կձգվի նրա «վերապատրաստումը»՝ առայժմ հայտնի չէ։