Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանն Արարատի մարզի Ջրաշեն գյուղում անասնաբուծական ֆերմա ունի, որտեղ բազմացվում են կովեր, խոզեր, ճտեր եւ նույնիսկ ջայլամներ: Վերջերս դրսից բերվել է թվով 10 ջայլամ, որից, դժբախտաբար, կենդանի են մնացել ընդամենը 4-ը: 6-ը սատկել են մետաղալարեր ուտելու պատճառով: Առհասարակ ջայլամի միսը, փետուրն ու կաշին բավական թանկ արժեն: Մոսկվայի ռեստորաններում ջայլամի մսից պատրաստված մեկ բաժին ուտեստն արժե 1000 դոլար: Ասում են, որ Գ. Սարկիսյանի ֆերմայից ջայլամի մեկ ձուն կարելի է գնել 50-70 դոլարով: Փոքրիկ ջայլամիկները վաճառվում են 150 դոլարով, իսկ խոշորները` 3000-4000 դոլարով: Ջայլամի միսը համարվում է 2 տոկոսից ցածր յուղայնությամբ նուրբ միս, որը «ֆիլե» կտորներ չունի: Ամենաշատն այն ուտում են Հարավային Աֆրիկայում:
Կարդացեք` Թիկնազորի պետը նաեւ ջայլամ է բուծում