Վաճառել է «Էլեկտրոնիկ սիթին»

16/11/2005

Կրկին Հայաստան է վերադարձել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբայրը։ Վերջինս ընտանիքով լքել էր Հայաստանը եւ բնակություն հաստատել Սոչիում այն միջադեպից հետո, երբ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի գիտությամբ ու ցուցումով նրա մեքենան տարել էին տուգանային հրապարակ։ Հանրապետություն վերադառնալուց հետո Արթուր Բաղդասարյանի եղբայրը վաճառել է իր «Էլեկտրոնիկ սիթի» խանութը, որը, ինչպես ինքն է ասել, ձեռք էր բերել բանկից վերցրած վարկի միջոցով։ Ի դեպ, Ա. Բաղդասարյանի եղբայրը՝ Արմեն Բաղդասարյանը, Երեւանում մի շարք խոշոր օբյեկտների սեփականատեր է։