Բավականին լարված իրավիճակ է «Հայաստան» հիմնադրամում։ Պատճառն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, առաջիկա «Տելետոնից» հետո Նաիրա Մելքումյանն իսկական կադրային ջարդ է սկսելու այնտեղ։ Իմիջիայլոց, հետաքրքիր մի մանրամասն եւս. պարզվում է, տելետոներից հետո փաստացի հավաքված գումարներն ու բանկային հաշվեհամարի վրա փոխանցված գումարները սկսել են չհամապատասխանել։ Բարերարներից ոմանք նույնիսկ սկսել են տրտնջալ, թե հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը շեղումներ է թույլ տալիս, անհրաժեշտ ծրագրերը նորմալ չեն իրականացվում։ Նաեւ դժգոհում են, թե «Հայաստան» հիմնադրամը դարձել է հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հովանավոր, ընդ որում, այն ՀԿ-ների, որոնք ունեն իշխանության «դաբրոն»։