Կենդանաբանական այգու տնօրենի հայտարարության առնչությամբ, թե «անգամ փիղն «այո» կասեր սահմանադրական փոփոխությունների այս նախագծին», շաբաթ օրը Վանաձորում Արտաշես Գեղամյանն ասել է. «Լավ ա չասեց՝ արջն էլ Դեբեդ գետով ճամփա է ընկել, պարախոդով գալիս ա «այո» ասելու»: Իսկ կոալիցիայի վերաբերյալ «ԱՄ» նախագահն ասել է. «Եթե դուք նրանց մեջ գտնեք սկզբունք ունեցող մարդ, կասեմ` մալադեց»։ Ի դեպ, նրա հետ Վանաձոր էին մեկնել նաեւ ԵԿՄ անդամներ, որոնցից մեկը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց նկատմամբ ճնշում չկա «այո» կամ «ոչ» ասելու, իսկ իրենք (տվյալ դեպքում՝ մոտ 20 հոգի) «պարզապես եկել են Գեղամյանին բարոյապես աջակցելու»: