Սուպերմարկետները քարոզում են

11/11/2005

«Այո»-ի քարոզիչներն իրենց աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու մի տարբերակ են մշակել: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀԿ եւ ՀՅԴ երիտասարդական թեւերի ներկայացուցիչները «Այո»-ի շտաբի ղեկավար, ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանին ակտիվ քարոզարշավի մի տարբերակ են հուշել, իսկ վերջինս էլ խոստացել է մտածել այդ մասին: Երիտասարդ կուսակցականներն առաջարկել են «այո»-ի քարոզչական բուկլետներ բաժանել Երեւանի սուպերմարկետներին՝ պահանջելով, որ տան հաճախորդներին: