Քոչարյանը չի՞ ընդունել հրավերը

10/11/2005

«New Anatolian»-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ենթադրյալ հանդիպումը Դանիայում չի կայանա, քանի որ Ռ. Քոչարյանը Դանիա չի մեկնելու: Գործակալությունը տեղեկացնում է նաեւ, որ Թուրքիայի վարչապետը եւ Հայաստանի նախագահը նոյեմբերի 11-15-ը Կոպենհագենում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 51-րդ ամենամյա նստաշրջանին մասնակցելու հրավեր են ստացել: «Էրդողանն ընդունել է հրավերը, իսկ Ռ. Քոչարյանը՝ ոչ»,- հաղորդում է «New Anatolian»-ը: