Ուրիշ բան ու գործ չունի՞

11/11/2005

Վրաց նախկին պաշտոնյաներից մեկն` իմանալով Հայաստանի վառելիքի շուկայում տիրող վիճակի մասին, հետաքրքիր մի մանրամասն պատմեց անցյալից։ Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը վառելիքի շուկայում մենաշնորհ հաստատելու նպատակով հեռաձայնում է Էդուարդ Շեւարդնաձեին եւ բացատրում. «Վառելիքի Հայաստան ներկրման թույլտվությունը միայն ես եմ տալու։ Նման թույլտվություն չունեցող մարդկանց արգելվում է զբաղվել այդ գործով։ Խնդրում եմ, հաշվի առեք այս հանգամանքը»։ Շեւարդնաձեն զարմացել է, թե երկրի նախագահն ուրիշ բան ու գործ չունի՞, որ բենզինով է զբաղվում։