Երեկ հանրաքվեի «այո» քարոզչությանը միացան նաեւ Հայաստանի բուհերի ռեկտորները: Սա, իհարկե, կանխատեսելի էր, հատկապես եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ կրթության եւ գիտության նախարարն «Օրինաց երկրի» անդամ Սերգո Երիցյանն է, որը չէր կարող իր ենթակայության տակ գտնվող կառույցներին զերծ պահել մի գործընթացից, որի պատասխանատվության հիմնական բեռը դրված է իր կուսակցության ուսերին: Չէ՞ որ` «Այո» շտաբի աշխատանքները համակարգողն «Օրինաց երկրի» պատգամավոր Մհեր Շահգելդյանն է, որը պետք է կարողանա Արթուր Բաղդասարյանի տարիներ շարունակ պոպուլիզմով ձեռք բերած վաստակը գետնով չտալ: