70 միլիոնն ինչպե՞ս դարձավ 28

02/11/2005

Ֆրանսիական աղբյուրները հաղորդում են, թե 1998թ. Երեւանի կոնյակի գործարանի սեփականաշնորհման համար «Պեռնո Ռիկարը» նախատեսել էր մինչեւ 70 միլիոն դոլար գումար։ Սակայն, ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները Ռ.Քոչարյանի հանձնարարությամբ եւ օրենքի խախտումով (չհրավիրվեց արտահերթ նստաշրջան)` գործարանը վաճառեցին ընդամենը 28 մլն դոլարով։ Հայկական մամուլի վերջին հրապարակումներից պարզվեց, որ մինչեւ 1999թ. Ֆրանսիայում գործող օրենսդրության շրջանակներում, ֆրանսիական ընկերությունները կարող էին իրենց հաշվապահական ձեւակերպումներում օրինականացնել այն կաշառքը, որը տրվել էր արտասահմանյան որեւէ ընկերության կամ պետության գործարքը շահելու համար։ Նրանց, ովքեր ցանկանում են բացահայտել կոնյակի գործարանի սեփականաշնորհման գաղտնիքը (թե ինչու այն ավելի թանկ չվաճառվեց), առաջարկում ենք ծանոթանալ «Պեռնո Ռիկարի» 1998թ. ֆինանսական հաշվետվությանը: