«New Anatolian»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ բազմաթիվ սխալ լուրեր են տարածվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հետ կապված՝ որպես օրինակ բերելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ լուրերը: «Տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունված բանաձեւերը ներկայացվել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որն, ի վերջո, որոշել է, որ դրանք պարտադիր ուժ չունեն»,-ասել է Գյուլը: Վերջինս պնդել է, որ իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն լուրերը, թե Թուրքիան պետք է ճանաչի հունական Կիպրոսի վարչակազմը: «Մենք ժամանակ չունենք հերքելու այդ ստերը, որովհետեւ զբաղված ենք այլ գործերով: Թուրքիայի շահերին հակառակ ոչինչ չի արվելու եւ այդ շահերը պաշտպանվելու են»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: