Սահմանադրական փոփոխություններին բնակչությանն իրազեկելու համար կառավարությունը բրոշյուրներ է տպագրել, որոնք առաջիկայում կտրվեն «այո» քարոզող շտաբներին, որպեսզի նրանք բաժանեն հասարակությանը: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` ավելացնելով, թե քարոզչությունը դեռ նոր է սկսվել, ու ինքն առայժմ չի կարող գնահատել դրա ընթացքը: