Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտին Սուքիասյանի նախընտրական շտաբից տեղեկացանք, որ ընտրությունների օրը գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորորդին՝ Արտյոմ Ղուկասյանը մի խումբ տղաների հետ առեւանգել է Մ. Սուքիասյանի հարազատներից մեկին՝ «Գյումրի-Հաց» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Քոչարյանին պատկանող մեքենան: Այդ կապակցությամբ հայտարարություն է տրվել Ոստիկանության Գյումրիի բաժին: Թեեւ այս վերջին հանգամանքը, ըստ Միքայել Վարդանյանի՝ շատ փոքր բան է, քանի որ այդպիսի «տղայական» դեպքեր կարող են լինել նաեւ գյուղական համայնքներում: