Արցախի ՀՅԴ-ն՝ նոր կազմով

29/10/2005

Օրերս կայացել է ՀՅ Դաշնակցության Արցախի կազմակերպության շրջանային ժողովը, որին ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը եւ Ալբեր Աճեմյանը: Ժողովի մասնակիցներն անդրադարձել են Կենտրոնական կոմիտեի գործունեությանը, ինչպես նաեւ` հստակեցրել հետագա անելիքները:

Շրջանային ժողովի օրակարգի վերջին կետը վերաբերում էր Կենտրոնական կոմիտեի նոր կազմի ընտրությանը: ԿԿ-ի կազմում ընտրվել են Արթուր Մոսիյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Կամո Մարտիրոսյանը, Արին Գալստյանը, Մասիս Սուլեյմանյանը, Ժիրայր Շահիջանյանը, Վլադիկ Դանիելյանը: Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Արթուր Մոսիյանը, որը նախորդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովում զբաղեցրել է Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Ա.Դ.