Դուխոբորներն ընդդեմ հայերի եւ վրացիների

26/10/2005

Մեցխեթ-Ջավախեթիում՝ վրացական շրջանում, որի բնակչության մեծ մասը կազմում են հայերը, կրկին անհանգիստ վիճակ է: Էպիկենտրոնն այս անգամ Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղն է, որտեղ գյուղատնտեսական հողերի շուրջ վեճ է ծագել վաղուց այստեղ բնակվող դուխոբորների եւ համեմատաբար վերջերս բնակություն հաստատած հայերի ու վրացիների միջեւ: Այս մասին է պատմում ռուսաստանյան «Էքսպերտ» ամսագրի, «Նեզավիսիմայա գազետա» թերթի եւ «168 Ժամ»-ի Վրաստանի հատուկ թղթակից Յուրի Սիմոնյանը: