«Վերջերս Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե Խոսրով Հարությունյանը հանցագործ է: Մի հատ շատ հետաքրքիր ասացվածք հիշեցի ես Ցիցերոնից: Բնությունը երբեք չի սխալվում, եւ եթե նա ծնում է հիմար, ուրեմն դրա անհրաժեշտությունն էլ կա: Ես չեմ կարող Վիկտոր Դալլաքյանին արձագանքել»,- երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: