Մեր ունեցած տեղեկություններով, Ստեփանավան քաղաքի քաղաքապետի ընտրություններում ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն աջակցել է գործող քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին: Այս փաստն ուշագրավ է նրանով, որ Ս. Ղարաքեշիշյանի մրցակից Արտակ Ալեքսանյանին սատարում էին «Օրինաց երկիրը» եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: