«ԱՄՆ-ը լիովին բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ուղին»,- «Regnum»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 20-ին այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս մեծ հնարավորություններ կան, որպեսզի կողմերը համաձայնության հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: «Երկարատեւ եւ արդար խաղաղ համաձայնագրի հասնելու համար հակամարտող պետությունների ղեկավարները պետք է մշակեն փոխզիջումային ուղիներ»,- ասել է Ֆրիդը եւ հավելել, որ Վաշինգտոնը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում դիմել այդ քայլին: