Ո՞ւմ գրպանն են գնում «Լինսի» փողերը

23/10/2005

«Լինսի» հիմնադրամից հատկացվող գումարներից 20 մլն դոլարն իշխանությունները հատկացնելու են 18 դպրոցի վերանորոգմանը: Մեկ դպրոց կառուցել, կահավորելը մաքսիմում 500-600 հազար դոլար է: Վերանորոգման համար իրենք մեկ դպրոցի համար հատկացնելու են 1մլն 200.000 դոլար,- տարակուսում է պատգամավոր Սմբատ Այվազյանը,- Դե հիմա հաշվեք, թե ո՞ւր են գնալու այդ գումարները»: Մեր հարցին, թե «ո՞ւր են գնալու», նա պատասխանեց. «Քոչարյանի, թալանչի, կոռումպացված, հանցագործ, ապազգային իշխանությունների գրպանը»: