Ըստ ՀՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրների, մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ բավականին լուրջ եւ կոշտ խոսակցություն է գնացել ԱԺ նախագահի վերջին ժամանակաշրջանի որոշ «ընդդիմադիր» ելույթների եւ կեցվածքի շուրջ։ Խոսակցությունն այն աստիճան կրքոտ է եղել, որ նախագահականի մեր աղբյուրը այն նույնիսկ որպես «բախում» է բնութագրել։ Թերեւս այդ խոսակցության արդյունքում է ՀՀ նախագահը որոշել «ձիու քայլ» անել։
Եվ ըստ ՀՀԿ շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրի, Ռ. Քոչարյանը կոալիցիայի հետ վերջին հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանին պարզապես պարտադրել է, որ սահմանադրության «այո»-ի աշխատանքների կոորդինացումն իր վրա պետք է վերցնի հենց անընդհատ եվրոպական չափանիշներից խոսող եւ «կյանքից բողոքող» «ՕԵԿ»-ը` ի դեմս Մհեր Շահգելդյանի։