«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ Լատվիայի նախագահ Վայրա
Վիկե-Ֆրեյբերգան Բաքվում հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի
հակամարտության հարցում Լատվիայի դիրքորոշումը համապատասխանում է
Եվրամիության դիրքորոշմանը»: Լատվիայի նախագահը շեշտել է, որ ինքնիշխան
պետությունների տարածքային ամբողջականության խախտումը «մտահոգություն
առաջացնող գործոն է»: Վ. Վիկե-Ֆրեյբերգան նաեւ կարեւորել է հակամարտության
խաղաղ կարգավորման գործընթացը: