Այսպես կոչված քաղաքական որոշումներ

27/09/2005

«Ես չեմ հասկանում, թե ի՞նչ հիմքերով են որոշ երկրներ հայերի այսպես
կոչված ցեղասպանության վերաբերյալ որոշումներ ընդունում»,- «Anatolian
Times»-ի փոխանցմամբ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Վերջինիս խոսքերով` այդ որոշումները քաղաքական են եւ չեն նպաստում
աշխարհում խաղաղության հաստատմանը: «Մենք հստակ ասել ենք, որ մեր
արխիվները բաց են, եւ Հայաստանն էլ պետք է բացի իր արխիվները: Պետք է
խոսել փաստաթղթերի հիման վրա»,- ավելացրել է Թուրքիայի վարչապետը: