Մոսկվան մտավախություն ունի, որ Ադրբեջանում ամերիկյան ռադիոլոկացիոն
կայանների կառուցումն այն նախնական փուլն է, որին նոյեմբերին Ադրբեջանում
կայանալիք ԱԺ ընտրություններից հետո կարող է հետեւել Ադրբեջանում
ամերիկյան շարժական զորախմբերի տեղակայումը: Ըստ «Էխո» թերթի, այս ամենին
ՌԴ-ն պատրաստվում է պատասխանել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմ մտցնելով ու
այդ երկրի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով: Հիշեցնենք, որ Բաքվում
ԱՄՆ դեսպանատունը նախորդ շաբաթավերջին հաստատել էր Ադրբեջանի տարածքում
ամերիկյան երկու ռադիոլոկացիոն կայանների կառուցման մասին շրջանառվող
լուրերը: Կայաններից մեկը կառուցվում է Իրանի սահմանին՝ Աստարայում,
մյուսը՝ Ադրբեջանի հյուսիսում: