Անկախության օրվա խորհուրդը

27/09/2005

Երեկ Հայաստանի Հանրապետության Անկախության օրն էր։ Եվ հերթական անգամ
ստիպված եղանք արձանագրել, որ առ այսօր Անկախության նկատմամբ
հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ։ Շատերը մեր Անկախությունն
ընկալում են որպես համազգային պայքարի արդյունքում ձեռք բերված մեծագույն
նվաճում, մյուսները` որպես հայ ժողովրդի առջեւ ծառացած հերթական խոչընդոտ,
երրորդները` որպես ձեւականություն… Ուրախալին թերեւս այն է միայն, որ
երեկ երեկոյան Երեւանի կենտրոնն իսկապես տոնական էր։ Եվ, որ ամենակարեւորն
է, Անկախության օրը նշողների շարքում մեծ թիվ էին կազմում Անկախության
տարիներին ծնվածները։ Նրանք, ում համար Հայաստանի անկախությունն
ընդհանրապես քննարկման ենթակա չէ եւ ովքեր Հայաստանն այլ կերպ չեն
պատկերացնում։