Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը, որի բոլոր անդամները հայեր
են, նախօրեին բողոքի ցույց է կազմակերպել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի
խոսնակ Դենիս Հասթերթի տան դիմաց: Ցույցի մոտ 200 մասնակիցները Դենիս
Հասթերթից պահանջել են օգտվել հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը
Ներկայացուցիչների պալատում քվեարկության դնելու իր իրավունքից: