Քուանշ

20/09/2005

Երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը խորհրդարանում
հայտարարել էր, թե սեպտեմբերի լույս 15-ի գիշերը (այսինքն` անցած գիշեր)
«ԱրմենՏել» ընկերության բջջային կապի որակը կբարելավվի ընկերության
սարքավորման արդիականացման շնորհիվ: Քանի որ նշված չէր, թե գիշերվա
կոնկրետ ժամը քանիսին կբարելավվի, մենք փորձեցինք ստուգել: Ժամը 1-3-ն
ընկած հատվածում փորձեցինք զանգահարել քաղաքային, «ԱրմենՏելի» եւ
«Ղ-Տելեկոմի» մի քանի հեռախոսահամարներով: 20 զանգից ընդամենը 3-ը
հասանելի դարձավ:

Ա.Ա.