Մերոնք ամեն տեղ են

27/08/2005

Մոսկվայում գործող «Քաղաքական եւ տնտեսական կոմունիկացիաների
գործակալություն» հետազոտական կենտրոնը հրապարակել է երկրի առաջատար
գործարարների եւ մենեջերների ցուցակը, որում տեղ է գտել նաեւ «ՌԱՕ ԵԷՍ»
էներգետիկ ընկերության Տնօրենների խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Ավետիսյանի
անունը: 71 անուն ընդգրկող ցուցակը գլխավորում է «Գազպրոմ»-ի ղեկավար
Ալեքսեյ Միլլերը: Վլադիմիր Ավետիսյանը 40-րդ տեղում է: Նա, ըստ
ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի, ի պաշտոնե վերահսկում է Ռուսաստանի
տարածաշրջանային էներգետիկ ցանցերի մեկ երրորդի աշխատանքը: Նախկինում
Ավետիսյանը եղել է «ՌԱՕ ԵԷՍ»-ի կազմում գործող «Վոլգա-Էներգո» հոլդինգի
ղեկավարը: