Կարապետիչը պճնամոլ է

27/08/2005

«Մատաղի թափորը դեռ քաղաքական թափոր չէ, այնպես, ինչպես ֆինանսական
կապիտալը դեռեւս քաղաքական ու առավել եւս գաղափարական կապիտալ չէ»,-
անդրադառնալով Տիգրան Կարապետովիչի ուխտագնացությանը՝ հայտարարեց մարքսիստ
Դավիթ Հակոբյանը: Նրա համոզմամբ, Տ. Կարապետիչի ղեկավարած կուսակցությունն
իրենից որեւէ լուրջ բան չի ներկայացնում եւ այն «էլեկտորատը, որն այդ երթի
ժամանակ գնում էր նրա հետեւից, մեր հասարակության շատ չնչին մասն է
կազմում, եւ այդ Տ. Կարապետիչին որեւէ լուրջ բան ապագա քաղաքական
թատերաբեմում չի սպասվում: Ավելին, այդ երթը քաղաքական երթ կազմակերպելու
կարողությունից զուրկ լինելուց է»: «Տեսնելով այդ թափորը, հիշեցի Լենինի
խոսքերը, որ՝ ոչ մի կուսակցություն քաղաքական դաշտում առաջնեկ մարտունակ
ջոկատ լինել չի կարող, եթե նրա հետեւում լուրջ տնտեսագիտական միտք չկա:
Այդ կուսակցությունն իր մտքի տկարությունը լրացնում է նմանատիպ քաղաքական
պճնամոլությամբ: Նրանք տկարամիտ են եւ քաղաքական մոդուլյատոր լինել չեն
կարող: Այնպես որ, դա պճնամոլություն է՝ քաղաքական իր մտքի բացը լրացնելու
համար»,- հայտարարեց Դ. Հակոբյանը:

Լ.Ս.