ԱՄՆ ռազմաբազաներ՝ Ադրբեջանում

27/08/2005

«Assa-Irada»-ն, հղում անելով ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին,
հաղորդում է, որ Ուզբեկստանում ԱՄՆ-ի ռազմակայանը կարող է տեղափոխվել
Ադրբեջան: Բաքվում լույս տեսնող «Էխո» թերթն էլ հավելում է, որ Ադրբեջանի
Միլի-մեջլիսի (խորհրդարան) անդամ Ալիմամեդ Նուրիեւը կարծիք է հայտնել, թե
ԱՄՆ-ը ստիպված է նման քայլի դիմել Ուզբեկստանի ներկայացրած վերջնաժամկետի
(180 օրվա ընթացքում դուրս բերել Խանաբադի ռազմակայանը) եւ Ղրղըզստանում
ամերիկյան ռազմակայանի շուրջ ստեղծված անորոշության պատճառով:
«Ամերիկացիները մշտական եւ կայուն գործընկերոջ կարիք ունեն, եւ այդ դերը
կարող է ստանձնել հենց Ադրբեջանը»,- նշել է Նուրիեւը։