ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը երեկ հայտարարել է, որ
ԵԱՀԿ առաքելությունը հետեւելու է աշնանը Հայաստանում կայանալիք
սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքին: Պրյախինը հայտարարել է,
թե իրենց հուսադրում է փաստը, որ փորձագետների հետ համատեղ աշխատանքի
արդյունքում մշակվել է առավել ամբողջական նախագիծ: Ինչ վերաբերում է
սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ընդդիմության դիրքորոշմանն, ապա,
ըստ Պրյախինի, այդ գործընթացը չպետք է նմանվի «ֆուտբոլային խաղի, որի
ընթացքում խաղացողը գոլ է խփում սեփական դարպասին»: Հետաքրքիր է՝ ի՞նչ
գործակիցներ կսահմանեին բուքմեյքերական գրասենյակները Հայաստանի
սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքի վերաբերյալ: Կարծում
ենք՝ խաղադրույքների պակաս չէր զգացվի: