քաղաքականություն

Թշնամուն ու բարեկամին չենք տարբերում

20.07.2005

– Ընդդիմությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին, սակայն, ինչպես իշխանություններն են բազմիցս հայտարարել, եթե դրանք չընդունվեն, ապա վտանգի տակ է դրվում ԵԽ-ին Հայաստանի անդամակցության հարցը: Ձեզ չի՞ մտահոգում այդ հեռանկարը: – Նախ նշեմ, որ նույնիսկ ամենալավ Սահմանադրությունը չի կարող հավերժ մնալ: Ի վերջո, ժամանակի ընթացքում փոփոխությունների անհրաժեշտություն է առաջանում: Այնպես որ` պետք չէ այսօր ընդդիմությանը ներկայացնել …

կարդալ ավելին

Օմբուդսմենը պաշտպանում է իր իրավունքներն իշխանություններից

20.07.2005

Մինչեւ օմբուդսմեն նշանակվելը Լարիսա Ալավերդյանը ղեկավարում էր «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը։ Նրա գործունեությունը հիմնականում ուղղված էր Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդիրների լուծմանը։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չափավոր կեցվածք ունեցող իրավապաշտպանը չեզոք էր տրամադրված իշխանությունների նկատմամբ եւ պաշտպանում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն նշանակումից հետո նա դարձավ դատական համակարգի, Դատախազության, Արդարադատության նախարարության եւ նախագահի …

կարդալ ավելին

Արցախում դեմ են ադրբեջանցիների վերադարձին

20.07.2005

Վերջին ժամանակներս Ղարաբաղյան հարցի կարգավորման տարբերակների հետ մեկտեղ միջազգային հանրությունն արծարծում է նաեւ փախստականների` իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու հարցը։ Հարցին անդրադարձել են նաեւ վերջերս ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ականատես տարբեր միջազգային դիտորդներ. ամերիկացի դիտորդները նույնիսկ փորձում էին առաջ քաշել հետագայում ԼՂՀ-ում անցկացվող ընտրություններին ադրբեջանցի փախստականների մասնակցության հարցը։ Իսկ ինչպե՞ս են վերաբերվում հարցին Ղարաբաղի քաղաքական գործիչները, ընդունելի՞ …

կարդալ ավելին

Միաձայն

19.07.2005

Երեկ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում խորհրդարանը հաստատեց 2004 թվականի պետական բյուջեի կատարողականը: Դրան կողմ քվեարկեցին բոլոր ներկա 88 պատգամավորները: Նույն ձեւով քվեարկվեցին օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերը:

կարդալ ավելին

Ադրբեջանը բողոքել է

19.07.2005

Վերջին երեք տարիներին Ադրբեջանում հայտաբերվել են թանկարժեք մետաղների 30 նոր հանքավայրեր, այդ թվում՝ ոսկու 4 հանքավայրեր: Այս առիթով Ադրբեջանի բնության եւ բնական ռեսուրսների նախարար Հուսեին Բաղիրովը Baku Today-ին ասել է, որ 1997-ին հիմնադրված ադրբեջանա-ամերիկյան Azergyzyl ձեռնարկության հետ արդեն նշված հանքավայրերից 9-ը շահագործելու մասին 25 տարվա պայմանագիր է ստորագրվել (Azergyzyl-ի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է ադրբեջանական, 49%-ը՝ …

կարդալ ավելին

Աշխատանքային փաստաթուղթ

19.07.2005

«Հնարավոր է, որ Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին առաջարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող ինչ-որ ոչ պաշտոնական, աշխատանքային փաստաթուղթ»,- երեկ ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Ես չէի ասի, թե դա կլինի համաձայնագրի նախագծի նման մի փաստաթուղթ: Նման բան չի լինի: Հնարավոր է՝ կարգավորման …

կարդալ ավելին

Կրկին փորձիր

19.07.2005

«Պատերազմի դեպքում Ադրբեջանը կնախընտրի հարձակման մարտավարությունը»,- ռուսական «ԹՏպվվՏ-տՐՏՎօՔսպվվօռ ՍցՐՖպՐ» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ Ներքին զորքերի հրամանատար Զակիր Հասանովը: Ըստ նրա, հենց այդ պատճառով է Ադրբեջանը մեծ ուշադրություն դարձնում ռազմական պատրաստվածությանը: «Զորավարժություններն ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով Բաքվի մերձակայքում առանձնացվել է տարածք, որի բնական պայմանները նման են Ղարաբաղին»,- հայտարարել է Հասանովը:

կարդալ ավելին

Քաղաքական թմրաբիզնես

19.07.2005

Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) ֆինանսավորում է «Նոր ժամանակներ» կուսակցությանը եւ Հայաստանի եւս մի քանի ընդդիմադիր կուսակցությունների: Օրերս հայաստանյան մամուլում քննարկվում էր «Նոր ժամանակների» առաջնորդներից մեկի՝ Էդուարդ Գրիգորյանի թմրանյութերի բիզնեսում ժամանակին ունեցած մասնակցությունը: Միացյալ Նահանգների համապատասխան ծառայությունների տրամադրած փաստաթղթերի համաձայն, 1993 թ. նոյեմբերի 18-ին Գլենդելի ոստիկանության աշխատակիցներն օպերատիվ տեղեկատվություն են ստացել այն …

կարդալ ավելին

Մենաշնորհ՝ երկու խաղացողներով

19.07.2005

Հուլիսի 1-ից իր ծառայությունները սկսեց մատուցել «Ղ-Տելեկոմ» ընկերությունը, որը հայաստանյան շուկայում հանդես է գալիս «Vivacell» անվանումով: Եվ արդեն մեկ շաբաթ է, հասարակությունը զբաղված է նոր բջջային հեռախոսակապի քարտեր գնելով, ու հիմնականում խոսակցություններն այն մասին են, թե «Vivacell»-ի ապահոված կապի որակը որքան լավն է «ԱրմենՏելի» մատուցած ծառայությունների համեմատ: Ընդ որում, «Vivacell»-ի շուկայում հայտնվելուց հետո «ԱրմենՏելի» բաժանորդները …

կարդալ ավելին

«Հաղթանակ-հաղթանակ»

19.07.2005

Պարզվում է՝ վերջին շրջանում մեր իշխանություններն ու ընդդիմությունը միասնական են ոչ միայն Սահմանադրական բարեփոխումների հարցում: Զարմանալիորեն այդ միասնականությունը դրսեւորվում է այն ժամանակ, երբ ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները միասին մասնակցում են Հայաստանից դուրս տեղի ունեցող ինչ-որ միջազգային միջոցառման: «Կեղտոտ սպիտակեղենը» երկրից դուրս հանելու ժամանակներն արդեն անցել են եւ մեր ընդդիմադիրներն ու իշխանամետներն այլեւս եվրոպաներից ու ամերիկաներից …

կարդալ ավելին

Թեկնածուների մարաթոն

19.07.2005

Վերջերս համառ լուրեր էին տարածվել, թե «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը պատրաստվում է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը Կենտրոն համայնքում: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Ա. Գեղամյանը հերքեց այն՝ վստահեցնելով, որ թաղապետի պաշտոնն իր «մակարդակից ցածր է»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին տեղի կունենան Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն եւ Էրեբունի համայնքների ընտրությունները, իսկ սեպտեմբերի 25-ին՝ երկու …

կարդալ ավելին

Պրոբլեմը Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունն է

19.07.2005

– ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գնահատմամբ՝ ՀՀՇ-ն ոչ թե կուսակցություն է, այլ` «լոբբիզմով զբաղվող խումբ»: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան: – Բնականաբար, ես չեմ կիսում այդ գնահատականը: Սակայն հարկ է նշել, որ ՀՀՇ-ն այսօր իր գործունեությունը ծավալում է ոչ այն ակտիվությամբ, ինչ մինչ 1998թ.: Ցավոք, սա է իրողությունը: Ունենք անօրինական իշխանություններ, որոնք հիմնական հակառակորդ տեսնելով ՀՀՇ-ին, …

կարդալ ավելին

Տրամագծորեն հակադիր կարծիքներ

19.07.2005

Եվ քաղաքական «բանավեճերի» հիմնական թեման էլ այն էր, թե Հայաստանը միանգամից եւ ամբողջովի՞ն պետք է տրվի Ռուսաստանին, թե՞ ասենք փուլային տարբերակով: Սակայն վերջին 1,5-2 տարիներին ԱՊՀ երկրներում իրար հաջորդող «գունավոր հեղափոխությունները» կարծես թե մոռացության են մատնում հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Համենայն դեպս, արդեն որոշ քաղաքական ուժեր ու բազմաթիվ գործիչներ, առանց վախենալու, որ կարժանանան ազգի դավաճանի տիտղոսին, …

կարդալ ավելին

Նշանակություն չի տա՞

19.07.2005

«Վե՞րջ, այսքա՞նը»` ՍԴ նորանշանակ անդամ Հենրիկ Դանիելյանի երդման արարողությունից հետո երեկ ԱԺ-ում զարմացած այսպես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը: Իսկ այն տեւեց ընդամենը երկու րոպե, որից հետո Ռ. Քոչարյանը, որը դահլիճ մտավ Արթուր Բաղդասարյանի ուղեկցությամբ, արագ հեռացավ դահլիճից: Լրագրողների հարցերին նա ընդհանրապես հրաժարվեց պատասխանել` պատճառաբանելով, թե ժամանակ չունի: Ժամանակի սղություն ունեին նաեւ ԱԺ պատգամավորները, որոնք Ռ. Քոչարյանին …

կարդալ ավելին

Կորչի հեղափոխությունը, կեցցե սահմանադրությունը

19.07.2005

1995 թվականի հուլիսին ես կողմ քվեարկեցի Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությանը։ Չնայած համընդհանուր դժգոհությանն ու Սահմանադրության ՀՀՇ-ական նախագիծը խոտանելու ձգտումներին, երբ շատերն՝ իմանալով, ավելի շատերը՝ չիմանալով, դեմ էին խոսում եւ ի վերջո դեմ էլ քվեարկեցին, ես դրեցի իմ հավանության նշանը։ Ինչո՞ւ, արդյո՞ք այդ Սահմանադրությունն ինձ դուր էր գալիս, արդյո՞ք դրա բոլոր դրույթներն էին խոստանում կայուն քաղաքական …

կարդալ ավելին

Ո՞ւմ պրոբլեմն է «Գոլդեն Փելեսը»

03.07.2005

Հաղթանակ զբոսայգում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցի իրական տերը առեւտրի եւ տնտեսական զարգացումների նախարար Կարեն Ճշմարիտյանի ազգական Հայկ Ճշմարիտյանն է, որը ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարարն է: Համենայնդեպս, մեզ հետ հեռախոսազրույցում Հ. Ճշմարիտյանը հաստատեց այս տեղեկատվությունը: 180 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական պաշտոնյան որտեղի՞ց է ձեռք բերել հյուրանոցը կառուցելու համար անհրաժեշտ միլիոնավոր դոլարները: – Դա իմ …

կարդալ ավելին

Արտաշես Թումանյանի հերթական գործարքը

03.07.2005

ՀՀ նախագահի աշխատակազմից մեր աղբյուրը տեղեկացնում է, որ աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը հերթական հաջող գործարքն է կատարել անշարժ գույքի առքուվաճառքի ոլորտում։ Արտաշես Թումանյանը կամ նրա կողմից երաշխավորված անձն ընդամենը 250.000 դոլարով դարձել է Աղվերանի նախկին կառավարական հանգստյան տան տերը։ Հատվածն ունի 27 հա անտառածածկ տարածք, 30-ից ավելի առանձնատներ եւ 4 հարկանի շենք։

կարդալ ավելին

Տարածքային պահանջներ չունե՞նք

03.07.2005

«Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի առջեւ տարածքային պահանջներ չի դնում»,- ըստ «Նեզավիսիմայա գազետայի», խոսելով Օսկանյան-Մամեդյարով փարիզյան հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին, նման սենսացիոն հայտարարություն է արել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Ազիմով նաեւ հավելել է, որ Հայաստանը պետք է լքի գրավյալ տարածքները եւ այժմ գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ու հայկական համայնքների միջեւ կայուն բալանսի …

կարդալ ավելին

Ադամանդները կապ չունեն

03.07.2005

Իսրայելի IDEX լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հերքել է այն պնդումները, թե Հայաստանն ադամանդի վաճառքից առաջացած միջոցներով ֆինանսավորում է Ադրբեջանի հետ ունեցած իր կոնֆլիկտը: Իսկ նման պնդումներ արվել էին Ռուսաստանի Քաղաքացիական հետազոտությունների խորհրդի կողմից հրապարակված զեկույցում: Կ. Ճշմարիտյանը դրանք անվանել է զրպարտչական լուրեր:

կարդալ ավելին

Ազատել են, որ ընտրեն

03.07.2005

Երեկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով Աշոտ Ղուլյանն ազատվել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնից՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը, ԼՂ 4-րդ գումարման ԱԺ-ի այսօր կայանալիք առաջին նիստում, ամենայն հավանականությամբ, կընտրվի խորհրդարանի նախագահի պաշտոնում:

կարդալ ավելին