Վերջին երեք տարիներին Ադրբեջանում հայտաբերվել են թանկարժեք մետաղների 30
նոր հանքավայրեր, այդ թվում՝ ոսկու 4 հանքավայրեր: Այս առիթով Ադրբեջանի
բնության եւ բնական ռեսուրսների նախարար Հուսեին Բաղիրովը Baku Today-ին
ասել է, որ 1997-ին հիմնադրված ադրբեջանա-ամերիկյան Azergyzyl
ձեռնարկության հետ արդեն նշված հանքավայրերից 9-ը շահագործելու մասին 25
տարվա պայմանագիր է ստորագրվել (Azergyzyl-ի բաժնետոմսերի 51%-ը պատկանում
է ադրբեջանական, 49%-ը՝ ամերիկյան կողմին): Այս հանքավայրերը գտնվում են
Քելբաջարի, Զանգելանի, Դաշքեսանի եւ Օրդուբադի շրջաններում: Հանքավայրերից
երեքը գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ եւ շահագործվում են
հնդկական ձեռնարկությունների կողմից: Այս առիթով Ադրբեջանի
կառավարությունը համապատասխան միջազգային կազմակերպություններին բողոքի
նոտա է հղել: