քաղաքականություն

Բաժանորդն անվերահսկելի է

03.08.2005

Արաբկիր համայնքի թաղապետի տեղակալ Էդուարդ Մուշեղյանը (Կյաժ Էդո) իր զայրույթն արտահայտելու յուրօրինակ մեթոդներ ունի: Օրինակ, վերջերս նա իր բջջային հեռախոսով խփել է թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից Սամվել Եղիազարյանի գլխին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ հեռախոսը ջարդուփշուր է եղել, ու Մուշեղյանն, ըստ մեր աղբյուրների, ստիպված է եղել նոր հեռախոս ձեռք բերել: Ի դեպ, այդ միջադեպին …

կարդալ ավելին

Գեներալական հումոր

03.08.2005

Երեկ օդանավակայանում Իրաքից վերադարձած հայ խաղաղարարներին դիմավորելու եկած ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը բավական բարձր տրամադրություն ուներ: Նա լրագրողներին անեկդոտ էր պատմում եւ բացատրում, թե ինչպես կարելի է տարբերել՝ ո՞րն է թռչող երկու ինքնաթիռներից հայկականը: «Հայկականի վրա գրած կլինի՝ «վաճառվում է», եւ օդաչուն ձեռքը լուսամուտից անպայման հանած կլինի»,- սրամտեց փոխնախարարը։

կարդալ ավելին

Ծեծի սահմանադրական հետեւանքները

03.08.2005

Թեեւ նման գնահատականները դեռեւս վերջնական լինել չեն կարող, քանի որ դեռ պարզ չէ, թե իրականում Սահմանադրության ինչ նախագիծ է ներկայացվելու հանրաքվեի, սակայն եթե անգամ իշխանությունները խախտեն իրենց սովորությունը եւ աշնանը հանրաքվեի դնեն ամբողջությամբ եվրոպացիների հավանությանն արժանացած սահմանադրական բարեփոխումների փաթեթը, եւ այն անցկացնեն հանրաքվեով, միեւնույն է՝ Քոչարյանը կարողանալու է իբրեւ թե իր լիազորությունները սահմանափակող նոր Սահմանադրությունն …

կարդալ ավելին

«Կլանային» քաղաքականություն

03.08.2005

«Այն բանից հետո, երբ 1997 թվականին իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, ղարաբաղյան կլանը համարվում է երկրում առաջատար քաղաքական ուժը»,- սա ոչ թե հատված է ինչ-որ ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթից, այլ մեջբերում է «Ճգնաժամերի միջազգային խմբի» պատրաստած զեկույցից: «Հայաստան: Ներքաղաքական անկայունության նախաշեմին» զեկույցը, որը հրապարակվել է 2004 թվականի հոկտեմբերի 18-ին, մանրամասն ներկայացնում է Հայաստանի թե ներքին, թե …

կարդալ ավելին

Կառավարությունը թող մարսի

03.08.2005

Ռոջեր Ռոբինսոնը երեկ հրաժարվեց պատասխանել ԲԷՑ-երի վաճառքի հետ կապված հարցերին. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում ուրիշի արած հայտարարությունը մեկնաբանել: Այդ հայտարարությունը նույն մտահոգությունն է արտահայտում, որը ես եմ ձեզ հետ կիսել: Վստահ եմ, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային հանրությունն էլ իր մտահոգությունն ունի այդ հարցերի շուրջ,- ասաց նա: -Քանի որ արձագանքն ի վերջո հասցեագրված …

կարդալ ավելին

Նոր վարկեր, նոր պարտքեր

03.08.2005

Երեկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) լիազոր ներկայացուցիչ Ռ. Ռոբինսոնը ստորագրեցին «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման» 20 մլն դոլար արժողությամբ եւ «Հայաստանի քաղաքային ջեռուցման» 15 մլն դոլար արժողությամբ ծրագրերը: Առաջին ծրագիրը չորս տարվա ընթացքում նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանը՝ զարգացնելու փոքր ու միջին ձեռնարկությունները՝ շուկան ավելի հասանելի …

կարդալ ավելին

«Մենք հաստիքային ընդդիմություն չենք դառնա»

03.08.2005

– Սահմանադրական բարեփոխումներին մասնակցել-չմասնակցելու խնդիրն այդքան վճռորո՞շ էր ձեզ համար, որ հայտարարեցիք, թե կվերանայեք ձեր մասնակցությունը «Արդարություն» դաշինքում, եթե դաշինքը որոշի մասնակցել այդ քննարկումներին: – Մենք իրականում սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարեւորում ենք, որովհետեւ, մեր կարծիքով, Հիմնական օրենքը կարելի է փոփոխել, եթե առկա են երեք պայմաններ. օրինական իշխանություն, ընտրական ինստիտուտներ եւ հասարակական համաձայնություն: Բայց այս երեք …

կարդալ ավելին

Ո՞ւմ է ձեռնտու լարվածությունը Ջավախքում

03.08.2005

Վերջին ամիսներին Ջավախքում հաճախակիացել են հայ-վրացական միջադեպերը: Զարմանալի զուգադիպությամբ՝ Ջավախքում լարվածությունը սկսեց աճել այն պահից, երբ Վրաստանն իր տարածքից ռուսական ռազմաբազաները հանելու հարցում բավականին կոշտ դիրքորոշում որդեգրեց: Սակայն այդ բազաների դուրսբերման հարցում կայացած համաձայնությունից հետո էլ իրավիճակը չի կայունանում: Դրա վկայությունն են բառացիորեն օրերս Սամսար գյուղում տեղի ունեցածը եւ դրան հաջորդած իրադարձությունները: Այսպես, օրերս 10-15 …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը սահմանադրություն ընդունում

03.08.2005

Այս օրերին ակամայից հիշեցի Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսը, որտեղ հեղինակն իր հանրահայտ «Չելովեկ – էտո զվուչիտ գորդո» արտահայտությամբ մարդուն դասում է ամեն ինչից վեր: Այնպիսի տպավորություն է, որ այսօր Հայաստանում ամեն ինչից վեր դասվում է Սահմանադրությունը, որն իրականում կոչված է ընդամենը ծառայելու այն մարդուն (խոսքս վերաբերում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու), ում համար գրվում է …

կարդալ ավելին

Նաեւ քյաշ

20.07.2005

Վերջին շրջանում Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվացմանը զուգահեռ՝ խոսակցություններ կան նաեւ նրա կողմից բիզնեսի որոշակի ոլորտներում գործունեություն ծավալելու մասին: Սակայն մեր տեղեկություններով, բացի բիզնեսի դաշտում արտոնություններ տրամադրելուց, իշխանությունները Ս. Բաբայանին նաեւ ուղղակի ֆինանսական աջակցություն են ցուցաբերում, որն իրականացվում է նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանի միջոցով:

կարդալ ավելին

Արթուր Բաղդասարյանը զգուշավոր է

20.07.2005

«Ազատություն» ռ/կ-ն` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հրապարակել էր ԼՂՀ հիմնահարցի կարգավորման լուծման այն տարբերակը, որի շուրջ, ըստ ռադիոկայանի, կողմերը եկել են համաձայնության. ազատագրված տարածքներ՝ 10-15 տարվա ընթացքում ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու դիմաց: «Եթե այս տարբերակը ներկայացվի, ինչպիսի՞ն է լինելու ձեր դիրքորոշումը»` հարցին ԱԺ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը խուսափողական պատասխան տվեց. «ԼՂՀ հարցում ես մի քանի սկզբունքներ …

կարդալ ավելին

Այց՝ պապերի ծննդավայր

20.07.2005

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հուլիսի 1-ին կնոջ, որդու, դստեր եւ Գարբիս Գիրբասյանի (Փարիզից) ընտանիքի հետ ժամանել է Ստամբուլ: Նույն օրը հյուրերը հանդիպել են Ստամբուլի եւ ողջ Թուրքիայի հայոց պատրիարքի` Մեսրոպ 2-րդի հետ: Հանդիպման ընթացքում պատրիարքը հյուրերին պատմել է Թուրքիայում հայկական եկեղեցու, ազգային փոքրամասնությունների դպրոցների եւ հասարակական կազմակերպությունների մասին: Խոսք է գնացել նաեւ հայ-թուրքական …

կարդալ ավելին

Նյու Յորքի դատարան դժվար թե դիմի

20.07.2005

ՀՀ Էներգետիկայի նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա տեղեկացնում է, թե բաշխիչ ցանցերի վաճառքը կատարվել է պայմանագրային կանոնների կոպիտ խախտումով։ Բաշխիչ ցանցերի ներկա տերերը բաժնետոմսերի 25%-ի վաճառքի կամ կառավարման հանձնելու դեպքում պարտավոր էին դրա թույլտվությունը ստանալ ՀՀ կառավարությունից, ինչը չեն արել։ Ամենայն հավանականությամբ, այդ համաձայնությունը, ըստ մեր աղբյուրի, տրվել է ՀՀ նախագահի կողմից։ Պայմանագրի կետերից մեկի համաձայն, …

կարդալ ավելին

Պակիստանը խռովել է

20.07.2005

«Պակիստանը Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի այնքան ժամանակ, մինչեւ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի»,- այս մասին օրերս Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարար Աֆտաբ Ահմադ Խան Սերպաոն: Վերջինս ասել է նաեւ, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Ադրբեջանին ցանկացած հարցում: Նախարարը նշել է նաեւ, որ Ադրբեջանն ու Պակիստանն այսուհետ ավելի են ուժեղացնելու …

կարդալ ավելին

«Դիվանագիտական» պանիր

20.07.2005

Վերջերս Երեւանի պետհամալսարանի գիտական խորհրդում սկանդալներով դոկտորական թեզ պաշտպանած, հանրությանը ոչ անհայտ Արարատ Գոմցյանը, որը ՌԴ-ում ՀՀ դեսպանության պատասխանատու է ՌԴ-ի հարավային օկրուգում, իր հիմնական գործն է համարում ՀՀ-ից պանիր ներկրողների հովանավորությունը։ Ըստ ռուսաստանյան մեր աղբյուրի, ՌԴ Սանիտարական ծառայությունն արգելք է դրել Վրաստանից եւ Հայաստանից ներկրվող պանրի վրա՝ սանիտարական նորմերը խախտելու պատճառաբանությամբ։ Ըստ մեր աղբյուրի, …

կարդալ ավելին

Հանուն «Հայրենիքի»

20.07.2005

2004թ. սեպտեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը վավերացրել է ՀՀ Կառավարության թիվ 1227-Ն որոշումը (2004թ. օգոստոսի 19-ի), որով սահմանվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ 2004թ. շահույթի օգտագործման ուղղությունները: Որոշման համաձայն՝ շահույթից 50 մլն դրամ տրամադրվել է Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը՝ շենքի վերանորոգման համար, իսկ մնացած չօգտագործված զուտ շահույթը՝ «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամին: Նույն որոշման երկրորդ կետով «Զանգեզուրի …

կարդալ ավելին

Ինչպես խուսափել համաձայնագրից

20.07.2005

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելություններն արդեն սովորական են դարձել: Համանախագահներն այցելում են Բաքու, այնտեղից գալիս են Երեւան, երբեմն՝ նաեւ Ստեփանակերտ, հանդիպում են նախագահների ու արտգործնախարարների հետ, ոչինչ չասող մի քանի հայտարարություններ անում` ցույց տալու համար, որ բանակցային գործընթաց, այնուամենայնիվ, գոյություն ունի: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հանդիպումները: Դրանց նպատակն ավելի …

կարդալ ավելին

Բարեփոխումներ՝ «առաջին հայացքից»

20.07.2005

Սահմանադրական փոփոխությունների` շրջանառության մեջ դրված միակ նախագծի հեղինակները վերջերս Վենետիկի հանձնաժողովի հետ կարծես թե համաձայնության եկան մինչ այդ վիճելի մի քանի դրույթների, մասնավորապես՝ ԱԺ դերի բարձրացման, Արդարադատության խորհրդի ձեւավորման եւ Երեւանի քաղաքապետի ընտովիության հարցում: Սրանից շատ էին ոգեւորվել նույնիսկ ընդդիմադիր որոշ գործիչներ, ովքեր շարունակ նշում էին, որ արդեն սպառվել էր եվրոպացիներին «ֆռռացնելու» ՀՀ իշխանությունների ռեսուրսը, …

կարդալ ավելին

Նախ՝ սիրելի երկիրը, հետո՝ իշխանությունը

20.07.2005

– Պարոն Բաղդասարյան, կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ պարբերաբար լուրջ սրացումներ են տեղի ունենում, եւ որպես կանոն, կողմերից մեկը մշտապես «Օրինաց երկիրն» է: Ինչո՞վ եք դա բացատրում: – «Օրինաց երկիրը» բարեփոխումներ պահանջող եւ իրականացնող քաղաքական կազմակերպություն է իշխանության ներսում: Մենք եկել ենք իշխանության ինչ-որ բան փոխելու, փոխելու դեպի լավը, լուսավորը եւ գործում ենք հանուն բարեփոխումների, այլ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են դաշնակցականները հեռանում դաշնակցությունից

20.07.2005

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ, երբ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց դաշնակցական միակ նախարարը (խոսքը ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Արմեն Սարգսյանի մասին է), Արցախի դաշնակցականները, ովքեր մինչ այդ իրենց համարում էին կառուցողական ընդդիմություն, դարձան բացարձակ ընդդիմադիր եւ որոշեցին գործադիր իշխանությունում ընդգրկված դաշնակցականներին պաշտոններից հետ կանչել։ Դա այդքան էլ չհաջողվեց, քանի …

կարդալ ավելին