Հանուն «Հայրենիքի»

20/07/2005

2004թ. սեպտեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը վավերացրել է ՀՀ Կառավարության
թիվ 1227-Ն որոշումը (2004թ. օգոստոսի 19-ի), որով սահմանվել են
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ 2004թ. շահույթի օգտագործման
ուղղությունները: Որոշման համաձայն՝ շահույթից 50 մլն դրամ տրամադրվել է
Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը՝ շենքի վերանորոգման
համար, իսկ մնացած չօգտագործված զուտ շահույթը՝ «Հայրենիք»
ռազմահայրենասիրական հիմնադրամին: Նույն որոշման երկրորդ կետով
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ազատվել է 2004թ. զուտ
շահույթից՝ պետական բաժնեմասի դիմաց շահաբաժիններ վճարելուց: