Պակիստանը խռովել է

20/07/2005

«Պակիստանը Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի այնքան ժամանակ,
մինչեւ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի»,- այս մասին օրերս Բաքու կատարած
այցի ժամանակ հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարար Աֆտաբ Ահմադ
Խան Սերպաոն: Վերջինս ասել է նաեւ, որ իր երկիրը պատրաստ է աջակցել
Ադրբեջանին ցանկացած հարցում: Նախարարը նշել է նաեւ, որ Ադրբեջանն ու
Պակիստանն այսուհետ ավելի են ուժեղացնելու ահաբեկչության եւ մարդկանց
առեւտրի դեմ տարվող պայքարը: