Նոր վարկեր, նոր պարտքեր

03/08/2005

Երեկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը եւ
Համաշխարհային բանկի (ՀԲ) լիազոր ներկայացուցիչ Ռ. Ռոբինսոնը ստորագրեցին
«Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային
գյուղատնտեսության զարգացման» 20 մլն դոլար արժողությամբ եւ «Հայաստանի
քաղաքային ջեռուցման» 15 մլն դոլար արժողությամբ ծրագրերը: Առաջին ծրագիրը
չորս տարվա ընթացքում նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանը՝ զարգացնելու
փոքր ու միջին ձեռնարկությունները՝ շուկան ավելի հասանելի դարձնելով
ֆերմերների եւ գյուղական ձեռներեցների համար: Երկրորդ՝ քաղաքային
ջեռուցման ծրագիրը 10000 աղքատ տնային տնտեսություններին հնարավորություն
է տալիս օգտվել ջեռուցման աղբյուրներից: Մոտ 100 դպրոցներ կունենան լոկալ
ջեռուցման ցանցեր: Վարկերը Հայաստանին կտրամադրվեն 40 տարի մարման
ժամկետով, եւ առաջին մարումը կսկսվի 10 տարի հետո:

Ա.Ա.