Բաժանորդն անվերահսկելի է

03/08/2005

Արաբկիր համայնքի թաղապետի տեղակալ Էդուարդ Մուշեղյանը (Կյաժ Էդո) իր
զայրույթն արտահայտելու յուրօրինակ մեթոդներ ունի: Օրինակ, վերջերս նա իր
բջջային հեռախոսով խփել է թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից Սամվել
Եղիազարյանի գլխին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ հեռախոսը ջարդուփշուր
է եղել, ու Մուշեղյանն, ըստ մեր աղբյուրների, ստիպված է եղել նոր հեռախոս
ձեռք բերել: Ի դեպ, այդ միջադեպին ներկա է եղել նաեւ թաղապետարանի
կոմունալ բաժնի պետ Հրայր Անտոնյանը, այսինքն` Ս. Եղիազարյանի անմիջական
վերադասը, որը սակայն որեւէ կերպ չի արձագանքել դրան: