ՀՀ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հուլիսի 1-ին կնոջ, որդու, դստեր
եւ Գարբիս Գիրբասյանի (Փարիզից) ընտանիքի հետ ժամանել է Ստամբուլ: Նույն
օրը հյուրերը հանդիպել են Ստամբուլի եւ ողջ Թուրքիայի հայոց պատրիարքի`
Մեսրոպ 2-րդի հետ: Հանդիպման ընթացքում պատրիարքը հյուրերին պատմել է
Թուրքիայում հայկական եկեղեցու, ազգային փոքրամասնությունների դպրոցների
եւ հասարակական կազմակերպությունների մասին: Խոսք է գնացել նաեւ
հայ-թուրքական հարաբերությունների եւ Թուրքիայի` Եվրամիությանն
անդամակցելու խնդրի մասին: Բ. Արարքցյանն ասել է, որ այս անգամ ինքը
Թուրքիա է ժամանել իր պապերի ծննդավայր Վանը տեսնելու համար: