Երեկ «Ազգային ժողովրդավարների դաշինք» (ԱԺԴ) կուսակցության գրասենյակում ասուլիս էր հրավիրել այդ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Ասուլիսը նվիրված էր արցախյան ընտրություններին, որին դիտորդի կարգավիճակով մասնակցել էր նաեւ Ա. Սադոյանը, եւ սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Պարզվեց, որ Լեռնային Ղարաբաղում կիրակի օրն անցկացված ընտրություններն ԱԺԴ ղեկավարի վրա դրական տպավորություն են թողել: Նա այցելել է 13-14 ընտրատեղամաս: Սադոյանի խոսքերով` չնայած …
կարդալ ավելինՎրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում տեղի ունեցած հեղափոխություններից հետո շատ փորձագետներ գտնում են, որ հետխորհրդային տարածքում հաջորդ գունավոր հեղափոխությունը տեղի է ունենալու Հայաստանում: Ընդ որում, նման կանխատեսումներ արվում են հաշվի առնելով առավելապես արտաքին գործոնները: Որքան էլ ընդդիմությունը պնդի, թե իշխանափոխության է ձգտում միայն ներքին ռեսուրսներով, ակնհայտ է, որ Հայաստանում հեղափոխության հավանականությունը կախված է նրանից, թե որքանով …
կարդալ ավելինՀիմա լավ չեմ հիշում՝ ռո՞ւս հեղինակ էր, թե՞ եվրոպացի, հիշում եմ, պատմվածք էր, որի հերոսն ամեն օր բացում էր լրագրերն ու վախենում, որ պիտի կարդա իր մահվան լուրը։ Հեղինակն ընդհանրացնում էր՝ լրագրերն արձանագրում են մեռնող իրականությունը։ Մեր դեպքում այս ընդհանրացումն առավել քան ճշգրիտ է, որովհետեւ մենք ամեն օր թերթերը բացելով առիթ ունենք ծանոթանալու մեռնող բարոյականության, …
կարդալ ավելինԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի խորհրդավոր լռությունն այցելության ընթացքում ունեցած իր հանդիպումների շուրջ եւ ոչ պակաս խորհրդավոր ակնարկներն իր առաջիկա հեղափոխական գործողությունների շուրջ, բնականաբար, բազմաթիվ ասեկոսեների առիթ տվեցին։ Ու թեպետ այսօր դժվար է միանշանակ որեւէ եզրակացություն անել այդ այցի իրական արդյունքների շուրջ, սակայն գրեթե բոլորը, ովքեր Արամ Սարգսյանին հանդիպել են իր …
կարդալ ավելինՀիշեցնենք, որ ընտրություններին հետեւում էին շուրջ 130 դիտորդներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ` Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Խորվաթիայից եւ այլ երկրներից: Ըստ նախնական տվյալների, Ղարաբաղի խորհրդարանում ընդգրկված կլինեն 12 պատգամավոր` ԱԺԿ-ից, 10-ը` «Ազատ Հայրենիքից», 3-ը` «ՀՅԴ-Շարժում-88»-ից եւ 8 անկախ պատգամավորներ, որոնցից 5-ը, ըստ մեր տվյալների, ունեն իշխանամետ դիրքորոշում: Չնայած դիտորդները Ղարաբաղում անցկացված ընտրությունները որակել …
կարդալ ավելինԿիրակի օրը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ԱԺ ընտրություններին հետեւում էին հարյուրից ավելի դիտորդներ` աշխարհի մոտ մեկ տասնյակ երկրներից: Դատելով տեղական եւ միջազգային դիտորդների ասուլիսներից` կարելի է փաստել, որ ընտրությունների ընթացքում աղաղակող խախտումներ չեն եղել: Դիտորդներն ընդհանուր առմամբ գոհ են ընտրությունների ընթացքից եւ ոչ մի լուրջ խախտում չեն նկատել: Ղարաբաղյան ընտրությունները բավականին լայն արձագանք են գտել …
կարդալ ավելինՀայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին՝ Ռուսաստանի Կազան քաղաքում: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երկուշաբթի օրը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ադրբեջանն առաջարկում է, որ մինչ այդ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն առնվազն 2 անգամ հանդիպեն: Ազիմովն ավելացրել է, թե ժամանակն է, որպեսզի բանակցությունները շարունակվեն փորձագետների մակարդակով: …
կարդալ ավելին«ՎՈՒԱՄ երկրները լիովին պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ողջունում Պրահայի գործընթաց կոչված հանդիպումների շրջանակներում անցկացվող բանակցություններում կողմերի ակտիվությունը»,- երկուշաբթի օրը ելույթ ունենալով Վիեննայում, ԵԱՀԿ անվտանգության շուրջ տարեկան խորհրդաժողովում, ՎՈՒԱՄ-ի անունից հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Ստրատանը:
կարդալ ավելինՂարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը չպետք է կախված լինի Ղարաբաղում այս կամ այն ընտրությունների անցկացումից: Անդրադառնալով հունիսի 19-ին ԼՂ-ում կայացած ընտրություններին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի Դեպարտամենտը: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ «Մոսկվան հետեւողականորեն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչպես միջազգային իրավունքի մյուս հիմնարար նորմերն ու սկզբունքները»:
կարդալ ավելինԹուրքական «Sabah» (Առավոտ) օրաթերթն արդեն քանի ամիս Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրել է այս ցուցատախտակը, որի ստորին հատվածում հին հաշվիչները հիշեցնող գնդաձեւ քարեր են: Ցուցատախտակի վրա առաջին տողում հարցադրում է արված՝ «Արդյոք հայկական հարցը լուծում կգտնի՞»: Հարցադրման ձախ անկյունում գրված է՝ այո, աջ անկյունում՝ ոչ: Անցորդները, շնորհիվ գնդաձեւ քարերի, կարող են քվեարկել՝ աջ կամ ձախ …
կարդալ ավելինԱյսօր Գերմանիայի Բունդեստագում տեղի է ունենալու «1915 թ. ապրիլի 24-ի կոտորածի 90-ամյա տարելիցի կապակցությամբ հայերի հիշատակման օր. Գերմանիան պետք է նպաստի թուրքերի եւ հայերի հաշտեցմանը» անունը կրող բանաձեւի քվեարկությունը: Դրա նախնական քննարկումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին, իսկ այսօր նախագիծը քվեարկության է դրվելու առանց քննարկման: Բանաձեւում 1915 թ. դեպքերը չեն որակվում որպես «ցեղասպանություն», սակայն պարբերություններից …
կարդալ ավելինՇաբաթվա սկզբին կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը, Ջո Նոլեմբերգն ու Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը: Բանաձեւն առաջարկում է հաստատել ԱՄՆ դիրքորոշումն՝ ընդդեմ մարդկության իրագործված այդ ոճրագործության նկատմամբ, եւ կոչ է անում Ջորջ Բուշին՝ «երաշխավորել ԱՄՆ արտաքին քաղաքականության համարժեք ընկալումն ու վերաբերմունքը» Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ: Փաստաթղթում ընդգծվում է Բուշի …
կարդալ ավելինԵրեկ կոալիցիոն քաղաքական ուժերը Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի դիտողություններին առնչվող երեք հիմնական խնդիրներին լուծում գտնելու համար հանդիպել են Ռոբերտ Քոչարյանին: Հանդիպումն, ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, արդյունավետ է եղել, եւ երեք խնդիրներն էլ «լուծվել» են: Տ. Թորոսյանը հրաժարվեց գտնված լուծումները հրապարակել` վստահեցնելով, թե դրանք կբավարարեն Վենետիկի փորձագետներին: Հիշեցնենք, որ Վենետիկի փորձագետներին չէին գոհացրել նախագծում …
կարդալ ավելինՆախօրեին Ադրբեջանի Արտգործնախարարությունը հայտարարել է, որ հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի համապատասխանում բանակցային գործընթացի ոգուն, որի շրջանակներում «վերջին ժամանակներս դրական միտումների հույսեր են հայտնվել»: «Տարածքների զավթման եւ էթնիկ զտման պայմաններում ընտրությունների անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին ու Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրությանը եւ իրավական ուժ չունի»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի …
կարդալ ավելին«Արդարություն» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի առիթով տարաբնույթ մեկնաբանություններ եղան, նրա այցն էլ ավելի խորհրդավոր դարձավ, երբ մամուլում տեղեկություն եղավ, թե նա շուրջ երեք ժամ անց է կացրել Սպիտակ տանը` Հայաստանի ներքաղաքական խնդիրները քննարկելով ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականի հետ: Նույն խորհրդավորությունն ունի նաեւ այն, որ աշնանն ԱՄՆ է մեկնելու …
կարդալ ավելինՀանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Տիգրան Նաղդալյանի հայրը, որը դատական հայց է ներկայացրել դատարան` Արմեն Սարգսյանի ընտանիքից որպես բարոյական փոխհատուցում պահանջելով 100 հազար ԱՄՆ դոլար։ Սա, շատերի գնահատմամբ, իշխանությունների հերթական պատվերն է, որով վերջիններս ցանկանում են Արամ Սարգսյանին հասկացնել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ իր ԱՄՆ մեկնելն ու այնտեղ հանդիպումներ ունենալը: Նշենք, որ Տ. …
կարդալ ավելինԱռաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պարզ կդառնա Հայաստանի Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Հունիսի 21-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում նախագիծը պետք է քննարկվի եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվի: Դրանից կախված կլինի նաեւ՝ արդյոք հունիսի 23-24-ին ԵԽ ԽՎ լիագումար նիստում որպես հրատապ հարց կքննարկվի՞ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հարցը, թե՞ ոչ: Այսինքն՝ իշխանություններին ընտրություն կատարելու համար մնացել է …
կարդալ ավելինԵրեկ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է «Եվրոպական նոր հարեւանության» քաղաքականության շրջանակում Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկությունների նախնական փաթեթը: Խորհրդակցությանը մասնակցել են մի շարք նախարարներ եւ խնդրին առնչվող այլ պաշտոնյաներ: Քոչարյանն ասել է, որ չնայած Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի նախագիծն արդեն պատրաստ է, սակայն այն վերջնական տեսքի կբերվի մի քանի ամսից: «Մի …
կարդալ ավելին«Նոր ժամանակներ» կուսակցությունը երեկ հերթական հանրահավաքն էր հրավիրել, այս անգամ` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում` Անդրանիկի արձանի հարեւանությամբ: Հանրահավաքն անցավ առանց միջադեպերի: Շրջակայքում երեւում էին մի քանի ոստիկաններ, մի շտապօգնության մեքենա ու մի քանի սափրագլուխներ, բայց թե վերջիններս որքանով կապ ունեին հատուկ նպատակներով ձեւավորված սափրագլուխների հայտնի ինստիտուտի հետ, դժվար է ասել: Հանրահավաքի սկզբում ՆԺ փոխնախագահ Ալեքսան Մինասյանը …
կարդալ ավելինՇատերին զարմացրեց, երբ մի քանի օր առաջ Լիտվայի խորհրդարանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական պրիորիտետների շուրջ իր պատկերացումներին՝ ակնարկեց, որ դա չի կարող լինել «Ռուսաստան-Բելառուս» միության մասին։ Պահի առանձնահատկությունն այն է, որ թվում էր, թե արդեն վաղուց «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» միության ստեղծման գաղափարը հանված է ոչ միայն …
կարդալ ավելին