Այսօր Գերմանիայի Բունդեստագում տեղի է ունենալու «1915 թ. ապրիլի 24-ի
կոտորածի 90-ամյա տարելիցի կապակցությամբ հայերի հիշատակման օր. Գերմանիան
պետք է նպաստի թուրքերի եւ հայերի հաշտեցմանը» անունը կրող բանաձեւի
քվեարկությունը: Դրա նախնական քննարկումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին,
իսկ այսօր նախագիծը քվեարկության է դրվելու առանց քննարկման: Բանաձեւում
1915 թ. դեպքերը չեն որակվում որպես «ցեղասպանություն», սակայն
պարբերություններից մեկում ասվում է, որ միջազգային պատմաբաններն այն
անվանում են «Հայոց ցեղասպանություն»: