Թափանցիկ քվեարկություն

03/07/2005

Թուրքական «Sabah» (Առավոտ) օրաթերթն արդեն քանի ամիս Ստամբուլի
կենտրոնական փողոցներից մեկում տեղադրել է այս ցուցատախտակը, որի ստորին
հատվածում հին հաշվիչները հիշեցնող գնդաձեւ քարեր են: Ցուցատախտակի վրա
առաջին տողում հարցադրում է արված՝ «Արդյոք հայկական հարցը լուծում
կգտնի՞»: Հարցադրման ձախ անկյունում գրված է՝ այո, աջ անկյունում՝ ոչ:
Անցորդները, շնորհիվ գնդաձեւ քարերի, կարող են քվեարկել՝ աջ կամ ձախ
անկյուն տեղափոխելով: Ցուցատախտակի ամենաներքեւի տողում գրված է՝ «Մենք
ձեզ լսում ենք, որովհետեւ մենք Թուրքիան ենք»: Մեր լուսանկարելու պահին
գնդաձեւ քարերի մեծ մասը ձախ կողմում էին: Հետաքրքիր է, եթե նման
քվեարկություն կատարվեր Երեւանում, կհաջողվե՞ր ապահովել արդյունքների
օբյեկտիվությունը, թե՞ այն կվերածվեր համազգային միջոցառման` «ազգի
թշնամիների» պարտադիր բացահայտմամբ: