քաղաքականություն

Պաշտպանում են «միակ տղամարդուն»

26.06.2005

Մինչ իշխանություններն ընդդիմությանը մեղադրում են «կեղտոտ լվացքը» երկրից դուրս հանելու եւ եվրոպաներում Հայաստանին խայտառակելու մեջ, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ուղղում են այդ սխալը: Մասնավորապես, «Ազգային Միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը երեկ հպարտորեն պատմում էր, թե ինչպես է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի վերջին նիստին կրծքով պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին եւ հակահարված տվել ադրբեջանցի պատվիրակներին, ովքեր շնորհակալություն էին …

կարդալ ավելին

Հայ-իրանական սահմանային խնդիրներ

26.06.2005

Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, օրերս Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հագիգյանը հայտարարել է, որ հայ-իրանական հարաբերություններում գլխավոր հիմնախնդիրը չկարգավորված սահմանային հարցերն են: «Այդ հարցերը կարգավորելու նպատակով ստեղծվել է Սահմանային հարցերի հայ-իրանական հանձնաժողով, որի ավելի ակտիվ աշխատանքը կարող է կարեւոր դեր կատարել հիմնախնդրի լուծման ճանապարհին»,- ավելացրել է դեսպանը: Ալիռեզա Հագիգյանը, որի ազգանվան վերջավորությունը …

կարդալ ավելին

Արժի՛, արժի՛ բարկանալ

09.06.2005

«Արմենիա» հեռուստաընկերության «Դար» հաղորդման հեղինակ, վարող, լեզվաբան Արտեմ Սարգսյանի «սրամտություններից» վերջնականապես հիասթափվել է հեռուստաընկերության հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանը: Վերջին հաղորդումն Ա. Սարգսյանը պատրաստել էր Հաագայի դատարանի շենքի մոտակայքից, որտեղ ավագ Սարգսյանը ձեռքը պարզելով դատարանի շենքին ասում է. «Արժի՛, արժի՛ այստեղ դատվել, սա իսկապես սուպեր շենք է: Ինչպես ասում են` ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքեմ քո …

կարդալ ավելին

Կհանդիպեն Փարիզում

09.06.2005

Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, նախնական տվյալներով, տեղի կունենա Փարիզում: Հանդիպման կոնկրետ վայրն ու ժամկետները կհրապարակվեն առաջիկայում: Հանդիպումը տեղի կունենա հունիսի կեսերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումից հետո, որը նախատեսված է հունիսի առաջին կեսին: Այս հանդիպումներից հետո՝ հուլիսի սկզբին, համանախագահներն այցելելու …

կարդալ ավելին

Կբացվեն «Փարվանայի» դռները

09.06.2005

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է հունիսի 4-ին մեծ շուքով նշել Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորան-համալիրի բացումը: Հիշեցնենք, որ պատգամավորն այդ տարածքը ձեռք էր գցել մի քանի ամիս առաջ եւ անմիջապես սկսել էր այն հիմնովին վերանորոգել: Անձամբ Ս. Ալեքսանյանի կողմից երեկ հրավիրատոմսեր են ստացել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ: Բացման արարողությանը մասնակցելու համար …

կարդալ ավելին

Հարցազրույց է տալու

09.06.2005

«Մոտ ժամանակներս ես հանդես կգամ հատուկ հարցազրույցով, որը նվիրված կլինի սահմանադրական բարեփոխումների գործընթացին»,- անդրադառնալով ԵԽ Վենետիկի հանձնաժողովի բացասական եզրակացությանը, երեկ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: «Դա բավականին հրատապ թեմա է, ընթանում են տարբեր մակարդակի քննարկումներ, եւ ես անպայման կանդրադառնամ այդ հարցին»,- ասել է Քոչարյանը:

կարդալ ավելին

Իշխանափոխության այցեր

09.06.2005

Քըրք Քըրքորյան, Ջերարդ Գաֆեսճյան, Շառլ Ազնավուր. սրանք ազգությամբ հայ հռչակավոր այն անձինք են, ում միջոցով ԱՄՆ-ը, Եվրոպան Հայաստանում հաճախ փորձում են լուծել իրենց քաղաքական խնդիրները: Այս անձինք մեծ հարգանք են վայելում այն երկրում, որտեղ ապրում եւ գործում են, ինչպես նաեւ՝ Հայրենիքում ու աշխարհի շատ երկրներում, ֆինանսական մեծ կարողություններ եւ ազդեցության լծակներ ունեն՝ շնորհիվ այդ երկրների …

կարդալ ավելին

Մեր կուսակցություններում բանավեճեր չկան

09.06.2005

Մի քանի օր առաջ հրապարակվեց Հայաստանի քաղաքական կուսակցություններին նվիրված ARD հետազոտական խմբի կողմից պատրաստված զեկույցը: Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` USAID-ի պատվերով: Ըստ այդ զեկույցի, քաղաքական կուսակցությունները Հայաստանում անձնավորված են, կառուցված են խորհրդային ժամանակների մոդելով եւ ամբողջովին ղեկավարվում են` շատ հաճախ ռազմականացված կազմակերպությունների նման: «Կուսակցություններում բացակայում է բանավեճը, եւ կուսակցությունների առաջնորդների միջեւ տարաձայնությունները …

կարդալ ավելին

Զարգանալու տեղ ունեն

09.06.2005

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մի առիթով խիստ դժգոհել էր հայկական դիվանագիտությունից` ասելով, թե նրանք պետք է ակտիվացնեն իրենց գործողությունները: Մայիսի 28-ին Միասնության շուրջպարին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի հետ ճկույթ ճկույթի տված պարում էր նաեւ Արկադի Ղուկասյանը, որից հետաքրքրվեցինք, թե ինքն արդյոք արդեն գո՞հ է հայկական դիվանագիտությունից: «Ես գտնում եմ, որ մենք լուրջ ռեզերվներ …

կարդալ ավելին

«Հանրապետությունը» դատապարտում է

09.06.2005

Երեկ «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա գրասենյակի դեմ իրականացվող վերջին գործողությունները: Կուսակցությունը կատարվածը գնահատում է որպես Լարիսա Ալավերդյանի կազմած տարեկան զեկույցի հետեւանք, որում ներկայացված են մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստեր: «Փաստորեն՝ իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են իրականացնում օմբուդսմենի եւ նրա գրասենյակի նկատմամբ: Սա օրինաչափ է մի երկրում, …

կարդալ ավելին

Ընդդեմ «Հանրային»-ի

09.06.2005

ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալբերտ Համբարձումյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԼՂՀ Հանրային հեռուստատեսության, որն ամբողջությամբ չի ցուցադրել ապրիլի 27-ին կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում վարչապետ Անուշավան Դանիելյանին պատգամավորի ուղղած հարցը: Ալբերտ Համբարձումյանը պահանջում է, որպեսզի Հանրային հեռուստատեսությունը ցուցադրի կրճատված հարցի այն դրվագը, որում ինքն իր դժգոհությունն է արտահայտել Անուշավան Դանիելյանից: Դատական նիստի …

կարդալ ավելին

Հիասթափված են

09.06.2005

Այսօր Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն ԱԺ-ում հանդիպումներ են ունենալու խումբ-խմբակցությունների հետ, որտեղ, ըստ մեր աղբյուրների, պետք է մանրամասն ներկայացնեն իրենց բողոքները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Սկզբում փորձագետները հանդիպելու են ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին, հետո` խումբ-խմբակցություններին, եւ վերջում` Արթուր Բաղդասարյանին: ԱԺ-ից հետո փորձագետներն անմիջապես հանդիպելու են Ռոբերտ Քոչարյանին, իսկ ժամը 16-ին ԱԺ-ում, բոլոր խումբ-խմբակցությունների հետ միասին, որոնք առնչություն …

կարդալ ավելին

Դեպի զավեշտալի սահմանադրություն

09.06.2005

«Երկարատեւ եւ բուռն քննարկումներից» հետո մայիսի 11-ին ՀՀ ԱԺ-ն «անսպասելի» որոշում ընդունեց` արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ որպես սահմանադրական փոփոխությունների հիմք ընդունելով փոփոխությունների` կոալիցիայի առաջարկած նախագիծը: Եվ ահա, ինչպես տեղեկացնում է Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակը, նախորդ շաբաթվա վերջին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովն իր խորին անբավարարվածությունն է արտահայտել վերոնշյալ նախագծի կապակցությամբ, քանի որ հանձնաժողովի մեկնաբանությունների մեծ մասը հաշվի …

կարդալ ավելին

«Կոալիցիան խուճապի մեջ է»

09.06.2005

Այսպես է բնութագրում «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը Վենետիկի հանձնաժողովի անդամների Հայաստան այցելելուց առաջ ԵԽ-ի երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից հետո իշխանությունների վիճակը: Հիշեցնենք, որ այդ հաղորդագրությամբ Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն էր հայտնում մայիսի 11-ին ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված կոալիցիայի Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ եւ նշում, որ եթե համապատասխան փոփոխություններ չկատարվեն, ապա սահմանադրական այդ բարեփոխումները …

կարդալ ավելին

Ի՞նչն է խանգարում Հայաստանին

09.06.2005

2004թ. փետրվարին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի առաջարկով ԱՄՆ Ազգային գիտահետազոտական խորհուրդը Հայաստանի գիտատեխնիկական համակարգի ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարներն ուսումնասիրելու նպատակով ամերիկացի մասնագետների 6 հոգանոց հանձնախումբ ուղարկեց Հայաստան: Ծրագրի ֆինանսավորումը ստանձնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը` USAID-ը: Հանձնախմբի անդամներն այցելեցին ՀՀ գրեթե բոլոր նախարարությունները, ՀՀ ԱԺ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, վերջինիս ենթակայության տակ գտնվող գիտահետազոտական ինստիտուտներ, կառավարական …

կարդալ ավելին

Ո՞վ է ավելի պատրաստ

09.06.2005

«Ես ուրախ եմ «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանում ձեռք բերված առաջընթացի համար, սակայն տարածաշրջանի հարեւան երկրներն ավելի քիչ են պատրաստ ժողովրդավարացման նման գործընթացի»,- Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: «Ես ողջունում եմ տարբեր երկրներում ժողովրդավարություն ստեղծելու նոր ձգտումը, որ իր ելույթում բացահայտել է Ջորջ Բուշը, սակայն նաեւ համոզված եմ, որ անհնար …

կարդալ ավելին

Ղարաբաղին նորմալ ընտրություններ են պետք

09.06.2005

Մոտենում է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների օրը. առաջին անգամ գործածության մեջ կդրվի նաեւ համամասնական ընտրակարգը: Խորհրդարանի 33 տեղերից կուսակցություններին բաժին կհասնի 11-ը: Տեղեկության կարգով նշենք, որ համամասնական ընտրակարգով ընտրությունների համար յուրաքանչյուր կուսակցություն մուծում է 250 հազար դրամ ընտրագրավ, իսկ մեծամասնականով առաջադրված թեկնածուները` 50 հազարական դրամ: Արցախի տարածքում ձեւավորված են 274 ընտրական տեղամասեր: Արդեն մայիսի 16-ից կուսակցություններն …

կարդալ ավելին

Ֆորպոստը համալրվում է

09.06.2005

Երկու օր առաջ Բաթումի ռուսական ռազմակայանից Հայաստան է ուղեւորվել ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով բեռնված երկաթուղային էշելոնը, որն այսօր ժամանել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան: Ըստ Անդրկովկասում ռուսական զորախմբի ներկայացուցիչների, տեխնիկայի եւ զինամթերքի դուրսբերումն իրականացվել է Բաթումի ռազմակայանից զինամթերքի եւ տեխնիկայի ավելցուկը Վրաստանի սահմաններից դուրսբերման ծրագրին համապատասխան, որը մշակվել է մի քանի ամիս առաջ՝ մինչեւ …

կարդալ ավելին

Փողի վրա նստածները

09.06.2005

2004թ. բյուջեի մասին օրենքում նախատեսված էր, որ Երեւանում վաճառվելու է 300 մլն դրամի արժողության հողատարածք։ Կառավարությունը` գերազանցելով իր լիազորությունները, փոփոխություն է մտցրել՝ բյուջեի համար ապահովելով 8 մլրդ 829 մլն դրամի մուտքեր։ Այն կուտակվել է Երեւանի հողատարածքների աննախադեպ ծավալի վաճառքի արդյունքում։ Զուտ այն պատճառով, որ Երեւանում պետական տարածքները գնորդ ունեն, անխնա վաճառվում են։ Սեփականաշնորհվում են քաղաքաշինական …

կարդալ ավելին

«Մենք անկախության կողմնակից ենք»

02.06.2005

Հունիսի 19-ին ԼՂՀ-ում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Առաջին անգամ գործածության մեջ կդրվի խառն ընտրակարգը. պատգամավորական 33 տեղերից 11-ի համար կպայքարեն կուսակցությունները: Ընտրություններին համամասնական ընտրակարգով կմասնակցեն 6 կուսակցություն եւ 1 դաշինք` «ՀՅԴ -Շարժում-88»: Իշխանամետ Արցախի Ժողովրդավարական կուսակցության ցուցակում ընդգրկված են պատգամավորության 25 թեկնածուներ, աջ կենտրոնամետ «Ազատ Հայրենիք» կուսակցության ցուցակում`17 հոգի, «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի ցուցակում` 18 հոգի, ԼՂ Կոմունիստական …

կարդալ ավելին