«Արմենիա» հեռուստաընկերության «Դար» հաղորդման հեղինակ, վարող, լեզվաբան
Արտեմ Սարգսյանի «սրամտություններից» վերջնականապես հիասթափվել է
հեռուստաընկերության հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանը: Վերջին հաղորդումն Ա.
Սարգսյանը պատրաստել էր Հաագայի դատարանի շենքի մոտակայքից, որտեղ ավագ
Սարգսյանը ձեռքը պարզելով դատարանի շենքին ասում է. «Արժի՛, արժի՛ այստեղ
դատվել, սա իսկապես սուպեր շենք է: Ինչպես ասում են` ո՜վ մարդկային
արդարություն, թող ես թքեմ քո ճակատին: Բայց այսօր չենք թքի, այսօր
ամպամած է, եւ երեւի անձրեւ կգա»: Մեր աղբյուրների հավաստմամբ, Ջերարդ
Գաֆեսճյանը դժգոհել է, որ իր գումարներով այսպիսի անդեմ հաղորդումներ ու
հայտարարություններ են իրենց թույլ տալիս հեռուստաընկերության նախագահն ու
նրա ընտանիքի անդամները: