Կբացվեն «Փարվանայի» դռները

09/06/2005

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է հունիսի 4-ին մեծ շուքով
նշել Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորան-համալիրի բացումը:
Հիշեցնենք, որ պատգամավորն այդ տարածքը ձեռք էր գցել մի քանի ամիս առաջ եւ
անմիջապես սկսել էր այն հիմնովին վերանորոգել: Անձամբ Ս. Ալեքսանյանի
կողմից երեկ հրավիրատոմսեր են ստացել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու
ԱԺ պատգամավորներ: Բացման արարողությանը մասնակցելու համար հրավեր է
ստացել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, ըստ մեր աղբյուրների, նա հրաժարվել
է: