2004թ. բյուջեի մասին օրենքում նախատեսված էր, որ Երեւանում վաճառվելու է
300 մլն դրամի արժողության հողատարածք։ Կառավարությունը` գերազանցելով իր
լիազորությունները, փոփոխություն է մտցրել՝ բյուջեի համար ապահովելով 8
մլրդ 829 մլն դրամի մուտքեր։ Այն կուտակվել է Երեւանի հողատարածքների
աննախադեպ ծավալի վաճառքի արդյունքում։ Զուտ այն պատճառով, որ Երեւանում
պետական տարածքները գնորդ ունեն, անխնա վաճառվում են։ Սեփականաշնորհվում
են քաղաքաշինական ու ճարտարապետական պահանջները ոտնահարելով։