ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալբերտ Համբարձումյանը դատական հայց է
ներկայացրել ընդդեմ ԼՂՀ Հանրային հեռուստատեսության, որն ամբողջությամբ չի
ցուցադրել ապրիլի 27-ին կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում
վարչապետ Անուշավան Դանիելյանին պատգամավորի ուղղած հարցը: Ալբերտ
Համբարձումյանը պահանջում է, որպեսզի Հանրային հեռուստատեսությունը
ցուցադրի կրճատված հարցի այն դրվագը, որում ինքն իր դժգոհությունն է
արտահայտել Անուշավան Դանիելյանից: Դատական նիստի օրը դեռեւս նշանակված
չէ: