քաղաքականություն

Քաղաքապետը նաեւ մարդ ծեծող է

22.05.2005

Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, որը սիրում է ներկայանալ որպես կիրթ ու հավասարակշռված մարդ, մայիսի 7-ին (ժամը 12:00-ի սահմաններում) Իջեւան քաղաքի կենտրոնում` հուշարձանների այգու մոտ, ծեծի է ենթարկել մի երիտասարդ տղայի: Հարձակվելով նրա վրա` հայհոյանքներով սպառնալիքներ է տեղացել` փորձելով նրան ներքաշել կռվի մեջ: Սակայն երիտասարդը, մեր տեղեկություններով, չի արձագանքել, ինչն ավելի է զայրացրել Վ. Ներսիսյանին: Բանն …

կարդալ ավելին

Կհանդիպեն Վարշավայում

22.05.2005

Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ Անկարայում կազմակերպված հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ մայիսի 16-17-ին Վարշավայում՝ Եվրախորհրդի անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովի օրերին սպասվում է Ռ. Թ. Էրդողանի եւ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հանդիպումը: Գյուլը հայտարարել է նաեւ, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում է հայկական սփյուռքը: «Հայկական սփյուռքը չի ցանկանում, որ երկու երկրների …

կարդալ ավելին

Ռուսները հերքում են

22.05.2005

Երեկ Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությանը ՌԴ հատուկ ծառայությունների մեղսակցության վերաբերյալ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ա.Լիտվինենկոյի հայտարարությունը: «Նմանօրինակ հերյուրանքները, որոնք ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ, ինտենսիվ կերպով բազմացնում են Ռուսաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ իրենց ատելությամբ մեզ հայտնի անձինք, հետապնդելով որոշակի սադրիչ նպատակներ, որոնք նպատակաուղղված են …

կարդալ ավելին

«Պայքարը տենամ, նոր մեռնեմ»

14.05.2005

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ հայտարարեց, որ առավոտյան Կենտրոնի Ոստիկանություն են հրավիրել Երեւանի Խուլ համրերի պալատի փոխտնօրենին եւ ահաբեկել, որպեսզի վերջինս թույլ չտա, որ իր ղեկավարած տարածքում ՀԺԿ ղեկավարությունը հանդիպի իր կուսակցության ակտիվի հետ: «Դա վկայում է այն մասին, որ ռեժիմը պարզապես հոգեվարքի մեջ է ու վախենում է նույնիսկ դահլիճային հանդիպումներից: Ո՞նց կարելի է այդպես …

կարդալ ավելին

Գլոբալիզացիան՝ որպես ուղիղ ճանապարհ դեպի Եվրոպա

13.05.2005

Միջազգային հարաբերությունների վերջին տասնամյակների կարեւորագույն առանձնահատկություններից մեկը գլոբալիզացիան է: Այն ծագել է ֆրանսիական «global»՝ «համընդհանուր», «համապարփակ» բառից: Գլոբալիզացիան բազմավեկտոր երեւույթ է, որն առաջանում է իրար հետ զուգակցվող, իրար փոխլրացնող, երբեմն միմյանց հակադրվող տնտեսական, քաղաքական եւ մշակութային գործընթացներից: Ամերիկյան հայտնի տեսաբան Էնդրյու Հեյվուդի սահմանմամբ՝ «գլոբալիզացիան փոխկապակցության ծայր աստիճան բարդ, համաշխարհային համակարգ է, որի շնորհիվ երկրագնդի մի …

կարդալ ավելին

Ղարաբաղում սկսվել է «նախաքարոզչական» քարոզչությունը

13.05.2005

Անհանգիստ են եւ՛ քաղաքական ուժերը, եւ՛ առանձին քաղաքական գործիչներ: Թե ինչպիսին կլինի նոր խորհրդարանը՝ հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ Արցախում մտահոգ են գալիք ընտրություններով, այն պարզ պատճառով, որ ընտրությունների թափանցիկ ու արդար անցկացումը կլինի Ղարաբաղում ժողովրդավարության հաստատման եւս մեկ քայլ, իսկ պրոֆեսիոնալ խորհրդարանը կարեւոր գործոն կարող է դառնալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: ԼՂՀ կառավարության վերջին …

կարդալ ավելին

Պատերազմի սկիզբն ու ավարտը

13.05.2005

Հայտարարված պատերազմները սկսվում են մի օր, որը հետո պատմության դասագրքերում նշվում է որպես սկիզբ։ Չհայտարարված պատերազմները սկիզբ չունեն։ Լինում են սահմանային միջադեպեր, փոքր կամ մեծ բախումներ, եւ ոչ ոք հաստատ չի կարող ասել, թե դրանցից հատկապես ո՞րն է այդ պատերազմի սկիզբը։ Ժամանակակից բառապաշարում նման պատերազմները պատերազմ էլ չեն կոչվում։ Դրանք հակամարտություններ են կամ զինյալ հակամարտություններ։ …

կարդալ ավելին

Մոսկովյան հանդիպումը չի կայանա

13.05.2005

Երեկ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի ԱՊՀ մայիսյան գագաթաժողովի շրջանակներում Մոսկվայում նախատեսված հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Օսկանյանը, փաստորեն, հաստատել է մի քանի օր շարունակ ադրբեջանական իշխանությունների կողմից արվող հայտարարությունները, թեեւ մինչեւ վերջին պահը հայկական կողմն ամեն կերպ ցանկանում էր ներկայացնել, որ Մոսկվայում նախագահների հանդիպումն անպայման կայանալու է: Իսկ …

կարդալ ավելին

Կարիք կա՞ փոխել Սահմանադրությունը

13.05.2005

Սահմանադրական փոփոխությունների քննարկումները եւ սպասվող հանրաքվեն աստիճանաբար ներքաղաքական կյանքի առաջնային խնդիր են դառնում: Քաղաքական ուժերը այս հարցի վերաբերյալ միակարծիք չեն: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի խոսքերով` այս հարցում ՀՀՇ-ն շատ կարծր եւ հիմնավորված դիրքորոշում ունի, որն արտահայտվել է նաեւ 2003-ին, համանման փոփոխությունների ժամանակ: Նա հիշեցնում է, որ 2003-ին ՀՀՇ-ն սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ հանդես եկավ շատ …

կարդալ ավելին

Ով ում սցենարով է խաղում

13.05.2005

«Նոր ժամանակներ» կուսակցության եւ նրա նախագահ Արամ Կարապետյանի շուրջ ամեն օր նոր իրադարձություններ են ծավալվում: Ապրիլի 20-ին Սեւանում կայացած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո՝ սկզբում Դատախազությունը զբաղվեց այդ գործով, ապա՝ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որի ողջ իմաստն այն էր, որ կատարվածի պատասխանատուն հանրահավաքի կազմակերպիչն է, այսինքն՝ Արամ Կարապետյանը: Դրան նախորդել էին կուսակցության ղեկավարների ու բազմաթիվ …

կարդալ ավելին

Այս վարկածը կար դեռեւս 1999-ին

13.05.2005

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան գտած գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն «Իրական Ադրբեջան» էլեկտրոնային թերթին (www.realazer.com) տված ընդարձակ հարցազրույցում ասել է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցածը կազմակերպել էին ռուսական հատուկ ծառայությունները, ավելի ստույգ` ռուսական ռազմական հետախուզությունը` թՀձ-ն: «Քաղաքական որոշակի առաջադրանքների նպատակով ռուսական հատուկ ծառայությունները հաճախ դիմում են նման …

կարդալ ավելին

Բերեզովսկին սկսո՞ւմ է

13.05.2005

Մեր թերթի նախորդ համարում, հիմնվելով վրացական աղբյուրների վրա, տեղեկացրել էինք, որ այս ամսվա սկզբում Վրաստան կատարած անակնկալ ոչ պաշտոնական այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը գաղտնի պայմաններում հանդիպում էր ունեցել ռուսաստանցի վտարանդի օլիգարխ Բորիս Բերեզովսկու կամ առնվազն նրա ներկայացուցիչների հետ։ Նշել էինք, որ բանակցությունների արդյունքում որոշակի համաձայնություններ էին ձեռք բերվել, այդ թվում՝ նաեւ Բերեզովսկու կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում …

կարդալ ավելին

«Տարոնի հիմնական խոչընդոտը վարչապետն է»

13.05.2005

Ավանի թաղապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գագիկ Մելիքյանը համոզված է, որ Տարոն Մարգարյանի նման պարկեշտ տղա, որն «իշխանություն կրող անձնավորության որդի» է, գրեթե հնարավոր չէ գտնել: Փաստորեն, թաղապետ դառնալու համար պետք է իշխանավորի պարկեշտ «որդի» լինել: – Արդարացվա՞ծ չեն արդյոք այն պնդումները, թե Տ. Մարգարյանի ընտրությունն ապահովելու համար գործի …

կարդալ ավելին

Արթուր Բաղդասարյանի քողարկված դեմարշը

13.05.2005

Կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարելը շահավետ զբաղմունք է։ Հատկապես՝ քաղաքական տեսանկյունից։ Բարձր ամբիոններից ճառեր ես ասում համատարած կոռուպցիայի դեմ, անարգանքի սյունին ես գամում առանձին անբարեխիղճ տնտեսվարողների, հարկ եղած դեպքում՝ նաեւ կոնկրետ անուններ ես տալիս (իհարկե՝ անշառ գործարարների անուններ, որովհետեւ օլիգարխները բարկանում են), եւ վերջ. բարձր վարկանիշն ապահովված է։ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երկու օր …

կարդալ ավելին

Գերմանիան պաշտպանում է

13.05.2005

«1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստերի ուսումնասիրման գործընթացին պետք է մասնակցեն նաեւ միջազգային փորձագետները»,- Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Ըստ նրա, Գերմանիան պաշտպանում է պատմական փաստերի ուսումնասիրման հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի առաջարկությունը:

կարդալ ավելին

Մեղմացո՞ւմ, թե՞ խստացում

13.05.2005

Այս շաբաթ խորհրդարանում շրջանառության մեջ դրվեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հեղինակած` «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ, այդ փոփոխությունները չեն բավարարում ժողովրդավարության չափանիշներին. «Այդ օրենքից պետք է հանվեր քրեականացումը, սակայն չի՛ հանվել` մնում է: Օրենքից հանվել են «հակացույց» եւ նման կարգի բառերը, բայց, …

կարդալ ավելին

Համարները հանենք, իջնենք ձոր

13.05.2005

Մի կողմից` Երեւանի քաղաքապետարանը եւ Բնապահպանության նախարարությունը միասին ծրագրում են 2005թ. բյուջեից 366 մլն դրամ տրամադրել Հրազդանի կիրճի վերականգնման աշխատանքների համար: Մյուս կողմից` այս պահին կիրճում յուրովի խմբագրումներ է կատարում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո): Վերջինս գետի ափի երկայնքով (նախկին «Փարվանա» ռեստորանը՝ հարակից տարածքներով) հսկայական համալիր է կառուցում: Ի դեպ, Ս. Ալեքսանյանը վերջերս քաղաքի …

կարդալ ավելին

Ավիակերոսինը՝ Սամվել Բաբայանի՞ն

13.05.2005

Մեր աղբյուրների հավաստմամբ, Հայաստանում ավիակերոսինի բիզնեսով այսուհետ զբաղվելու է բացառապես Սամվել Բաբայանը: Նշենք, որ մինչ այդ աէրոկերոսինի ներկրմամբ ու սպառմամբ Հայաստանում զբաղվում էր Միխայիլ Բաղդասարովը: Սամվել Բաբայանի «Խաչմերուկ» վերլուծական կենտրոնի լրատվական ծառայությունում, իհարկե, հերքեցին այս լուրերը` ասելով. «Ս. Բաբայանն առնչություն չունի ոչ ավիակերոսինի բիզնեսի հետ, ոչ էլ որեւէ մեկ այլ բիզնեսի: Իսկ եթե Ս. Բաբայանը …

կարդալ ավելին

Վերադառնում ենք 1991 թվական

13.05.2005

Անցած շաբաթ ավարտվեց «Տէցի կռուգի» գործով դատավարությունը: Մասնակիցների մի մասն արժանացավ ուղղակի ծիծաղելի պատիժների, մյուս մասն էլ ընդհանրապես ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Մեր տեղեկություններով` այս գործը փակելուն միջամտել է նաեւ գործարար Գ. Ծառուկյանը: Այս ամենից հետո պատահական չէ, որ հանրապետությունում գրեթե ամեն օր «ռազբորկաներ» են տեղի ունենում: Անցած շաբաթ, օրինակ, նմանատիպ բախում է տեղի ունեցել …

կարդալ ավելին

Հանուն անվտանգ պատերազմի

13.05.2005

Ղարաբաղյան շարժումը ազգային ազատագրական պայքարի նոր շրջափուլի սկիզբը եղավ։ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում հրապարակ դուրս եկած բազմությունները պահանջում էին Ադրբեջանի հայկական ինքնավար մարզի միացումը Մայր Հայրենիքին՝ այդ պահանջը պատճառաբանելով պատմական անարդարությամբ, մարզի բնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, ադրբեջանական ծայրագավառի անտեսվածությամբ եւ այլ խնդիրներով։ Չնայած առաջին փուլում հնչած հակաթուրքական կոչերին եւ ղարաբաղյան շարժումը պանթուրքիզմի գաղափարի դեմ ուղղելու …

կարդալ ավելին